486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի լրագրության դպրոցը սկսել է աշխատանքը Տիրասպոլում
16:11
23 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և Մերձդնեստրի նախագահի վարչակազմի ու ՄՄՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ կազմակերպված Լրագրության միջազգային դպրոցն այսօր սկսեց աշխատանքը չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլում։ Դպրոցը գործում է Մերձդնեստրի, ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի և Հայաստանի մեդիաոլորտի երիտասարդ մասնագետների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրության դպրոցում Մերձդնեստրի պետական համալսարանի հիման վրա ուսուցում կանցնեն մոտ 30 լրագրողներ։ Պարապմունքները կտևեն մինչև հուլիսի 25–ը։ Դասընթացի ավարտին յուրաքանչյուր ունկնդիր կստանա ուսուցման հավաստագիր։

Բացման արարողությանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության երկրների և ինտեգրացիոն նախագծերի վարչության պետ Էլլա Տարանովան հայտնել էր, որ լրագրության միջազգային դպրոցների կազմակերպումը երկարաժամկետ մեդիանախագիծ է։ Գործակալությունն այն իրագործում է մերձավոր արտերկրում գրեթե մեկ տասնամյակ շարունակ։
 
«Իհարկե, լրատվամիջոցը քաղաքական մարմին չէ, և միջպետական բարդ խնդիրները խմբագրություններում չեն լուծվում, բայց ԶԼՄ–ները շատ բան կարող են անել, որ Մերձդնեստրի ժողովուրդն իրեն Ռուսաստանից անջատ չզգա։ Դա անարդար կլիներ»,– ասել է Տարանովան։

Ինչպես ընդգծել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ներկայացուցիչը, «մեր ընդհանուր լրատվական տարածքի ամրապնդումը ռուսական և մերձդնեստրյան ԶԼՄ–ների, ինչպես նաև այլ երկրներից մեր լրագրող ընկերների թիվ մեկ խնդիրն է»։

Մերձդնեստրը, որի բնակչության 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են, Մոլդովայի կազմից դուրս գալուն էր ցանկանում հասնել դեռևս ԽՍՀՄ–ի փլուզումից առաջ` վախենալով, որ Մոլդովան կմիանա Ռումինիային։ 1992 թվականին մոլդովական իշխանությունների` խնդիրն ուժով լուծելու անհաջող փորձից և զինված հակամարտությունից հետո Քիշնևը կորցրեց վերահսկողությունը ձախակողմյան ափերի շրջանների նկատմամբ, և Մերձդնեստրը դարձավ Քիշնևի վերահսկողությունից դուրս տարածք։ Տարածաշրջանում խաղաղությունը պահպանում են խաղաղապահ ուժերը։ Տիրասպոլը միջազգային ճանաչում է ուզում, Մոլդովան Մերձդնեստրի բնակիչներին ինքնավարություն է առաջարկում ընդհանուր պետության կազմում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն: