478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Եղիսաբեթ II թագուհին հյուր է գնացել իր ծոռ Ջորջին` նրա ծննդյան առաջին տարեդարձի օրը
11:31
23 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն անձամբ է շնորհավորել ծոռանը՝ արքայազն Ջորջին` ծննդյան առաջին տարեդարձի կապակցությամբ. նա տոնակատարությանը մասնակցելու համար ժամանել է Քենսինգթոնի պալատ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արքայազն Ջորջը, ով բրիտանական երրորդ թագաժառանգն է իր պապից և հայրիկից հետո, նշել է ծննդյան օրը ծնողների՝ Քեմբրիջի դքսի և դքսուհու, նրանց ընկերների և մտերիմների հետ:

Թագուհուն, ով «Bentley» մակնիշի կանաչ ավտոմեքենայով գնացել է արքայազն Ուիլյամի և նրա տիկնոջ` Քեյթի նստավայրը, ողջունել են տասնյակ լոնդոնցիներ և զբոսաշրջիկներ, ովքեր այդ պահին գտնվել են Քենսինգթոնի այգու մոտակայքում: Նրանք նաև տեսել են, թե ինչպես են Քեյթի ծնողները՝ Մայքլ և Քերոլ Միդլթոններն ու նրա եղբայր Ջեյմսը մտնում Քենսինգթոնի պալատ:

Երեկույթին ներկա էր նաև Ուիլյամի զարմուհին՝ Զառա Ֆիլիպսն իր ամուսնու` Մայքլ Թինդալի և դստեր` Միայի հետ, ով կես տարով փոքր է Ջորջից:

Ջորջի ծննդյան կապակցությամբ Ուիլյամն ու Քեյթը հրապարակել են երկու նոր պաշտոնական ընտանեկան լուսանկար, որոնք արվել են Լոնդոնի Բնական պատմության թանգարանում թիթեռների ցուցահանդես այցելության ժամանակ, այդ ժամանակ է արվել նաև Ջորջի` ավելի վաղ ներկայացված դիմանկարը: Լուսանկարներից մեկում արքայազնը, մայրիկի գիրկը նստած, փորձում է բռնել հայրիկի ձեռքին նստած թիթեռին, իսկ մյուս նկարում երեքն էլ ժպտալով վերև են նայում: Լուսանկարների հետ միասին հրապարակված կարճ հայտարարության մեջ Ուիլյամն ու Քեյթը ջերմորեն շնորհակալություն են հայտնել բոլորին` Ջորջին և իրենց ընտանիքին ուղղված բարեմաղթանքների համար:

Կյանքի առաջին տարում Ջորջն արդեն հասցրել է ծնողների հետ միասին լինել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Երեք շաբաթ տևած շրջագայությունը արքայազնի առաջին պաշտոնական այցն է եղել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:37
23 Օգոստոսի 2017
Երևանը ծափողջույններով է դիմավորել աշխարհի իր չեմպիոններին (ՖՈՏՈ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:
15:36
23 Օգոստոսի 2017
Հայտնի թուրք խոհարարը ցնցել է Instagram–ը հայկական երաժշտության ուղեկցությամբ կատարած պարով (ՎԻԴԵՈ)
Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 4,5 մլն մարդ, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը։
15:13
23 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին երեխաներով և արևի խավարմամբ (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը երեխաների` Նորթի և Սեյնթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։