477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳՆ–ն դժգոհություն է հայտնել Լատվիայի դեսպանին ռուս արտիստների մուտքն արգելելու համար
19:57
21 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը դժգոհություն է հայտնել Մոսկվայում Լատվիայի դեսպան Աստրա Կուրմեին երեք ռուս արտիստներին Լատվիա մեկնելու արգելք սահմանելու կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչությանը։

«Հուլիսի 21–ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Լատվիայի դեսպան Աստրա Կուրմեն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նրան դժգոհություն և վրդովմունք է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին և Ալլա Պերֆիլովային (Վալերիա) այն մարդկանց ցուցակում ներառելու համար, որոնց մուտքը Լատվիա արգելված է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խաթարմանը նպաստած գործողությունների համար»»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Փոխնախարարը դեսպանին ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում պաշտոնական Ռիգայի կատարած ոչ բարեկամական քայլը չի կարող բացասական ազդեցություն չունենալ երկկողմ հարաբերությունների վրա։ Այդ քայլի ողջ պատասխանատվությունը կրում է լատվիական կողմը։ Մենք պատասխան համարժեք քայլերի իրավունք ենք վերապահում մեզ»,– ասվում է երկուշաբթի գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը երկիր մուտք գործելու արգելք սահմանող «սև ցուցակում» ընդգրկել է ռուսական մշակույթի երեք գործիչների` Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Ալլա Պերֆիլովայի (հայտնի է Վալերիա բեմական անունով) անունները։ Որոշման պատճառը արտիստների դիրքորոշումն է` Ղրիմի` Ռուսաստանին միանալու և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:14
25 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օլիմպիա Օհանյանն արկածներ է փնտրում հայրիկի հետ (ՖՈՏՈ)
Նոր լուսանկարներ են հայտնվել նորածին Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի Instagram–ում։
20:42
25 Սեպտեմբերի 2017
«Let's Armenia» արշավն է մեկնարկել Ռուսաստանում
Ռուսաստանում մեկնարկել է «Let's Armenia» գովազդային արշավը, որի նպատակը Հայաստանի մազին իրազեկվածության բարձրացումն է:
16:38
25 Սեպտեմբերի 2017
ՌԴ ԿԳ նախարարը հրաժարվեց խոսել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հրաժարվել է խոսել ռւսաց լեզվին Հայաստանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։  

14:21
25 Սեպտեմբերի 2017
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը
Հայերենը, հնարավոր է, դառնա Քուրդիստանի  պետական լեզուներից մեկը:
13:27
25 Սեպտեմբերի 2017
Travel Blog Baltic–ի համահիմնադիր. Հայաստանն ու Արցախը բացահայտում են դարձել ինձ համար (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ճանապարհորդ, բլոգեր, երաժիշտ, Travel Blog Baltic պորտալի համահիմնադիր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած մեկշաբաթյա այցից հետո։  
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։