481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում համաճարակաբանական վիճակը կայուն է. փորձագետ
15:03
21 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների համատեքստում համաճարակաբանական վիճակը կայուն է, և հիվանդների թիվը չի գերազանցում նորման, հայտարարել է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

«Թեև հիմա ամառվա կեսն է, և կան բոլոր ուղեկցող պայմանները աղիքային ինֆեկցիաների դրսևորման համար, մասնավորապես՝ շոգը, մրգերի և բանջարեղենի առատությունը և բնության գիրկ դուրս գալը, հիվանդությունների կտրուկ աճ չի նկատվում», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թորոսյանը:

Նրա խոսքերով՝ որոշակի աստիճանով ակտիվացել են էնտերովիրուսային վարակները, և այս պահին արձանագրվել է էնտերովիրուսով արտահայտված հիվանդությունների մոտ 50 դեպք:

Այնուամենայնիվ, իրավիճակը գտնվում է առողջապահության նախարարության վերահսկողության տակ, բոլոր դեպքերը դասակարգվում են որպես թեթև և միջին ծանրության: Միաժամանակ նա ավելացրեց, որ վերջերս հիվանդացածների թվի կրճատման միտում է նկատվում:

Հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է սուր մենինգիտի 92 դեպք, բոլոր հիվանդները հոսպիտալացվել են, սակայն բարդություններից հնարավոր է եղել խուսափել: Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական և այլ  համակարգերի ախտահարումով:

Որպես կանխարգելիչ միջոցառումներ` Թորոսյանը խորհուրդ տվեց հաճախ լվանալ ձեռքերը, մանրակրկիտ լվանալ միրգն ու բանջարեղենը հոսող ջրի տակ, խուսափել կրեմով թխվածքների և արագ սննդի օգտագործումից, չօգտագործել ջերմային մշակման չենթարկված կաթ և կաթնամթերք, ինչը հղի է բրուցելեզով հիվանդացությամբ, զգուշություն դրսևորել անտառում հանգստանալիս՝ խուսափելով միջատների և օձերի խայթոցներից և չզբաղվել ինքնաբուժությամբ:

«Շատ վտանգավոր է սունկ հավաքել, քանի որ դրանք կարող են թունավորել լինել: Անթույլատրելի է նաև լողանալ դեկորատիվ ջրավազաններում և ջրամբարներում, որոնք նախատեսված չեն լողանալու համար», - նշեց Թորոսյանը:

Նա հատուկ ուշադրություն դարձրեց խմելու ջրին: Մասնավորապես, անթույլատրելի է ջուր խմել կասկածելի աղբյուրներից, ավելի լավ է նախապատվությունը տալ շշալցված ջրին: Սառույցով ջրի փոխարեն փորձագետն առաջարկում է խմել գոլ ջուր կամ թեյ, ինչպես նաև թան, որը հարուստ է հանքային տարրերով: Փորձագետի կարծիքով՝ ամեն օր հարկավոր է ընդունել 2-2,5 լիտր հեղուկ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:08
23 Հոկտեմբերի 2017
2017 թ.–ի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Հայտնի են 2017 թ.–ի ամենահուսալի ավտոմեքենաները։
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում: