480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Օլանդը պատրաստվում է ամուսնանալ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ օգոստոսի 12-ին՝ արձակուրդի ժամանակ. թերթ
12:41
21 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է պաշտոնապես օրինականացնել իր ընկերուհի՝ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ հարաբերությունները օգոստոսին` արձակուրդի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Parisien թերթին:

Հինգերորդ հանրապետության ղեկավարի արձակուրդը կսկսվի օգոստոսի 5-ին և կտևի ընդամենը տասը օր: «Արդեն 3 ամիս խոսակցություններ են շրջանառվում, որ Օլանդը օգոստոսի 12-ին կամուսնանա Ժյուլի Գայեի հետ», - հրատարակությանն ասել է Սոցիալիստական կուսակցությունում տեղեկացված աղբյուրը: Օլանդը հաղթել է նախագահական ընտրություններում՝ ներկայացնելով այդ կուսակցությունը: Սակայն չի հաղորդվում, թե որտեղ է զույգը մտադիր անցկացնել հանգիստը:

Ինչպես կարծում են լրագրողները, օգոստոսի 12-ը պատահական չի ընտրվել, քանի որ հենց այդ օրն Օլանդը կտոնի իր 60-ամյակը:

Բացի այդ, դեռ փետրվարին հայտնի աստղագուշակ Էլիզաբեթ Տեսիեն (Elizabeth Teissier) կանխատեսել էր, որ նախագահը կարող է ամուսնանալ օգոստոսի 12-ին՝ ամսաթվի ընտրությունը բացատրելով այդ օրը մոլորակների հատուկ դասավորությամբ:

Հունվարի կեսին Closer տաբլոիդը լուսանկարներով մի նյութ էր հրապարակել, որոնք բացահայտեցին Ֆրանսիայի նախագահի և դերասանուհի Ժյուլի Գայեի գաղտնի սիրային կապը: Նախագահը չժխտեց նման հարաբերությունների փաստը՝ միայն հայտարարելով, որ նա իր քաղաքացիական կնոջ՝ ֆրանսիացի լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ կյանքի ծանր փուլում է գտնվում: Ավելի ուշ Օլանդը հայտարարեց, որ վերջակետ է դրել Տրիելվեյլերի հետ հարաբերություններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։