481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շատ բան կարող է սովորեցնել աշխարհին՝ բացահայտելով սեփական պատմության գաղտնիքները. բրիտանացի գրող
19:35
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շատ բան կարող է սովորեցնել աշխարհին՝ բացահայտելով սեփական հարուստ պատմության գաղտնիքները, կարծում է հայտնի բրիտանացի գրող և լրագրող, հնագույն քաղաքակրթություններ ուսումնասիրող Գրեն Հենկոկը:

«Առաջին անգամ եմ Հայաստանում և պարզապես հիացած եմ: Աշխարհը մոռացել է Հայաստանի մասին, այն դեպքում, երբ հենց ձեր երկիրն ունի բազմաթիվ գանձեր, որոնք կօգնեն ճանաչել հնագույն քաղաքակրթությունների գաղտնիքները», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:

Հենկոկի խոսքերով՝ մինչ Հայաստան գալը նա պատկերացում չուներ երկրի կարևորության և արժեքավորության մասին, հնագույն քաղաքակրթությունների հայ փորձագետ Վազգեն Գևորգյանի հետ համագործակցությունից հետո նա միանգամից ցանկացավ այցելել Հայաստան:

«Ես ճանապարհորդել եմ գրեթե ողջ աշխարհում, սակայն հիմա հասկանում եմ, որ մինչև Հայաստան այցելելն իմ գիտակցության և գիտական գիտելիքների մեջ ինչ-որ ծանրակշիռ բան չէր բավարարում: Կարծում եմ, որ ևս մի քանի անգամ կայցելեմ Հայաստան և ակտիվ կաշխատեմ երկրի գաղտնիքները հասկանալու համար: Ես նաև ճանաչում եմ հայ ժողովրդի ողբերգական պատմությունն ու կարծում եմ, որ աշխարհն անարդար էր հայերի նկատմամբ», - ասաց գրողը:

Նա ավելացրեց, որ արդեն այցելել է Տաթևի վանական համալիր, Զվարթնոց հնագույն տաճարի ավերակներ, Քարահունջ, Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին և մի շարք այլ պատմամշակութային հուշարձաններ:

Փորձագետը նշեց, որ մտադիր է ուսումնասիրել Դվինի հնավայրը: Բացի այդ, ուսումնասիրման օբյեկտ կդառնա Տաթևի վանական համալիրին կից տարածքը:

«Ուսումնասիրությունները բավականին բարդ կլինեն, քանի որ տեղանքն անտառոտ է, սակայն ես չեմ բացառում, որ այնտեղ կարող էին հսկաներ բնակվել», - նշեց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։