480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է հաշմանդամ երեխաների սոցինտեգրմանն ուղղված «Կարող ենք միասին» արշավը
17:40
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սիրահարների այգում մեկնարկել է «Կարող ենք միասին» նախաձեռնությունը, որը կազմակերպվել է UNICEF-ի երևանյան գրասենյակի կողմից և նպատակաուղղված է հաշմանդամ երեխաների սոցիալական ինտեգրմանը:

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Հայաստանում մոտ 8 հազար հաշմանդամ երեխա կա:

«Մեր մարզերում դեռ չկան անհրաժեշտ քանակով վերականգնողական կենտրոններ հաշմանդամների համար, իսկ հիմնական խնդիրը մնում է ոչ միայն հանրակրթական համակարգում հաշմանդամ երեխաների ինտեգրումը, այլև նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը», - ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքերով՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաների ինտեգրմանն ուղղված որոշակի քայլեր, այնուամենայնիվ, իրականացվում են, և այս հարցում հսկայական դերակատարություն ունեն հասարակական կազմակերպություններն ու համապատասխան պետական կառույցները:

«Գլխավոր խնդիր է նաև հասարակական վայրերում հաշմանդամների տեղաշարժման համար հարմարությունների ստեղծումը», - ավելացրեց փոխնախարարը:

Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Հենրիետա Արենսն իր հերթին նշեց, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են հասարակության մեջ հաշմանդամ երեխաների ինտեգրման գործընթացին աջակցելու համար:

«Մենք այս միջոցառումն անցկացնում ենք հասարակական վայրում, քանի որ ցանկանում ենք, որպեսզի բոլորն իմանան հաշմանդամների խնդիրների մասին: Այսօր մենք համագործակցում ենք մի շարք պետական և հասարակական կառույցների հետ և հույս ունենք, որ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի: Հասարակությունը պետք է իմանա, որ հաշմանդամները նրա լիարժեք անդամներն են», - ուրբաթ լրագրողներին ասաց Արենսը:

Ինչպես արշավի մեկնարկի արարողության ընթացքում նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Հայաստանի 139 ներառական դպրոցներում ուսում է ստանում մոտ 2700 երեխա:

Արշավի շրջանակներում ութ ամսվա ընթացքում կիրականացվեն տարբեր միջոցառումներ հաշմանդամ երեխաների համար:

Երևանում տեղի ունեցած այսօրվա արարողության ժամանակ հաշմանդամ երեխաների աշխատանքների ցուցահանդես անցկացվեց: Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտությամբ և փոքրիկների համար նախատեսված զվարճալի ծրագրով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։