486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Սայտոտեկը հայաստանյան դեղատներում կտրամադրեն միայն դեղատոմսով
11:56
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։

«Հաշվի առնելով Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական ցուցման, հակացուցման, նշանակման, իրացման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաև հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` 2014 թվականի օգոստոսի 1-ից դրա բացթողումն իրականացնել բժշկի նշանակման համաձայն` դեղատոմսով: Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղն ընդգրկված է «Դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում», որոնք ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N 3 դեղատոմսային ձևաթղթով, որը նախատեսված է սովորական դեղերի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սայտոտեկ դեղի ՀՀ-ում գրանցված ներդիր թերթիկի «ցուցումներ» բաժնում նշված է միայն աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար ցուցումներ: Միաժամանակ հակացուցված է Սայտոտեկի օգտագործումը հղիության ժամանակ: Հետևաբար, Սայտոտեկ դեղը ՀՀ-ում գրանցված է և երաշխավորված միայն խոցային հիվանդությունների բուժման համար և երաշխավորված չէ հղիությունն ընդհատելու համար:

Միաժամանակ հանձնարարվել է ոչ նպատակային օգտագործումից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ղեղատոմսերը դեղատանը կամ դեղատնային կրպակում պահել 3 ամիս և վարել դեղերի շարժի/մնացորդի հաշվառման մատյան՝ համաձայն նախարարության ներկայացրած ձևաչափի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:34
28 Փետրվարի 2017
SpaceX–ը երկու զբոսաշրջիկ կուղարկի Լուսին 2018 թվականին
SpaceX ամերիկյան մասնավոր տիեզերական ընկերությունը հայտարարել է երկու մարդու Լուսին ուղարկելու ծրագրերի մասին։
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։