482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում պարգևատրել են «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» կարգավիճակ ունեցող հայ վետերաններին
20:02
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայրենական մեծ պատերազմի` «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» կարգավիճակ ունեցող հայ վետերաններին Սանկտ Պետերբուրգի «Ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ազատագրման 70–ամյակի առթիվ» հուշամեդալով պարգևատրելու հանդիսավոր արարողությունն անցկացվեց հինգշաբթի Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում։

Յոթ հայ վետերանների պարգևատրման արարողությանը մասնակցեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Երևանում բնակվող ևս երեք վետերաններ, ովքեր առողջական նկատառումներով չկարողացան մասնակցել միջոցառմանը, ինչպես նաև Վանաձորից երեք վետերաններ կպարգևատրվեն ավելի ուշ։

«Ինձ հատկապես հաճելի է այսօր ներկա լինել այստեղ, որովհետև մենք պարգևատրում ենք մեր վետերաններին, նրանց, ովքեր այն տարիներին ապրել և աշխատել են Լենինգրադում»,– ասաց ռուս դեսպանը։

Միջոցառման շրջանակում ցուցադրվեց Ռուզաննա Լալայանի մասին պատմող «Ուրիշի ցավը» վավերագրական ֆիլմը: Լալայանը բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո մնացել էր շրջափակված Լենինգրադում և բուժել մարդկանց։ Ֆիլմում օգտագործվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի «Հաղթանակի ժառանգորդները» նախագծի շրջանակում։

Ինչպես նշեց ՌԴ դեսպանը ֆիլմի ցուցադրությունից հետո, նման ֆիլմերը պետք են և այս, և հաջորդ սերունդներին, որպեսզի բոլորը հիշեն այն հերոսական իրադարձությունները, որոնք կատարվել են նախորդ դարի կեսերին։ «Որպեսզի բոլորն իմանան ֆաշիզմի դեմ դաժան պատերազմում ամենամեծ բեռն իր ուսերին կրած խորհրդային ժողովրդի հերոսության մասին»,– ասաց Վոլինկինը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։