480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ընդունելության քննություններն անցել են թափանցիկ, օբյեկտիվ և արդար. նախարար
18:24
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ընդունելության քննություններն անցել են թափանցիկ, օբյեկտիվ և արդար, իսկ կազմակերպչական գործընթացը` բավականին բարձր մակարդակով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Որպես դրական կողմ` այս տարի նա նշեց քննությունների նկատմամբ հանրային իրարանցման բացակայությունը։

«Եթե ավելի վաղ հետաքրքրությունը բավականին մեծ էր, ապա այս տարի պասիվություն է նկատվում այս հարցում, ինչը վկայում է վստահության և արդարության ավելի բարձր մակարդակի մասին։ Քննություններն ավելի լավ էին, քան նախորդ տարի, բայց ավելի վատը կլինեն, քան հաջորդ տարի»,– ասաց Աշոտյանը։

Խոսելով մի շարք մասնագիտություններով անցողիկ միավորի նվազման մասին` նախարարը նշեց, որ դա կախված է առաջադրանքների բարդությունից, տվյալ մասնագիտություններին հատկացված տեղերի թվից և դիմորդների տրված հայտերի քանակից։

«Որքան շատ են տեղերը, այնքան ցածր է անցողիկ միավորը, և այդ պատճառով ամեն ինչ հարաբերական է ու դիմորդների գիտելիքների մակարդակի հետ անմիջական կապ չունի։ Կան մասնագիտություններ, որտեղ անցողիկ միավորը բարձրացվել է, կան այնպիսիները, որտեղ` իջեցվել, և դա որևէ կերպ կապված չէ դիմորդի գիտելիքի մակարդակի հետ»,– ասաց Աշոտյանը։

ՄՊՔ–ի առաջին փուլը հանրապետությունում անցել է հունիսի 1–ից 21–ը։ Դրանց մասնակցել է 14345 դիմորդ, ինչը մի փոքր ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ Հայաստանի ՄՊՔ–ն անցել է տասն առարկաներից` ռուսաց լեզու, հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, մաթեմատիկա, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, Հայոց պատմություն։

ՄՊՔ երկրորդ փուլն անցել է հուլիսի 2-8–ը քննությունների առաջին փուլը հարգելի պատճառներով բաց թողած դիմորդների, քոլեջների և միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտների, բանակից զորացրվածների, ինչպես նաև արտերկրում դպրոցն ավարտած դիմորդների մասնակցությամբ։

Ընդունելության և միասնական քննությունների անցկացման համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում բացվել են 36 քննական կենտրոններ, որոնցից 11–ը` Երևանում։
ՄՊՔ վերջնական արդյունքներն ամփոփվել են հուլիսի 15–ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը: