482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Շախմատը կրթական համակարգում» միջազգային համաժողով կանցկացվի աշնանը Հայաստանում
15:57
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Շախմատը կրթական համակարգում» միջազգային համաժողով կանցկացվի աշնանը Հայաստանում, հինգշաբթի հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Հայաստանն առաջին երկիրն է, որը շախմատը որպես պարտադիր դպրոցական ծրագիր ընդգրկել է բոլոր հանրակրթական դպրոցներում, և այդ նորարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրությունում»,– ասաց Աշոտյանը կառավարության նիստում։

Ըստ նրա` այդ ընթացքում կուտակված փորձը թույլ է տալիս Հայաստանին անցկացնել տվյալ թեմայով առաջին միջազգային համաժողովը Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ։
Նա նշեց, որ աշնանն անցկացվելիք համաժողովին կմասնակցեն ինչպես շախմատի մասնագետներ, այնպես էլ կրթական ոլորտի պրոֆեսիոնալներ։

«Միջոցառումն արդեն հետաքրքրություն է առաջացրել ՖԻԴԵ–ում և Եվրոպայի խորհրդում, և մենք ակնկալում ենք բավականին լուրջ մասնակցություն, ինչը թույլ կտա Հայաստանին լուրջ դիրքեր զբաղեցնել շախմատային աշխարհում»,– ասաց Աշոտյանը։

Համաժողովի կազմակերպմանը Հայաստանի կառավարությունը հատկացրել է 15.4 մլն դրամ (մոտ $37,8 հազ.)։

«Շախմատ» առարկան հայկական դպրոցներում դասավանդվում է 2011 թվականից և պարտադիր է 2-րդ և 3–րդ դասարանների աշակերտների համար։

ՖՒԴԵ–ի ներկայացուցիչների կարծիքով` Հայաստանը շախմատային իսկական գերտերություն է, և շախմատի զարգացման գործում նրա փորձը կարող է օգտակար լինել այլ երկրների համար։
Հայ շախմատիստները Համաշխարհային շախմատային օլիմպիադաների (2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և 2012 թվականին Ստամբուլում) եռակի հաղթողներ են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: