486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին շարժական կլինիկա է տրամադրել ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակների ախտորոշման համար
16:13
15 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին շարժական կլինիկա է տրամադրել ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակների ախտորոշման համար: Շարժական կլինիկայի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանում՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:

Ինչպես շարժական կլինիկայի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի կառավարության աջակցությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածմանը հակազդելու հարցում:

«Շարժական լաբորատորիան թույլ կտա հետազոտություններ անցկացնել Հայաստանի դժվար հասանելի մարզերում բնակչության առավել խոցելի շերտերի շրջանում, մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում՝ երեք հիմնական սկզբունքների հիման վրա՝ անանունություն, կամավոր և անվճար ախտորոշում», - ասաց Մուրադյանը:

Նախարարն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված լաբորատորիան կնպաստի ռիսկային գործոնների բացահայտմանն ու բնակչության իրազեկմանն ուղղված կարևորագույն ծրագրերի իրականացմանը:

«Հաշվի առնելով, որ կլինիկան համալրված է տարատեսակ ախտորոշիչ սարքավորումներով և բուժման հնարավորություններով՝ դա կօգնի բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ-ի դեպքերը, այլև այլ զուգընթաց հիվանդությունները, մասնավորապես՝ վեներական հիվանդությունները վաղ փուլում և ժամանակին ձեռնարկել բուժման միջոցներ», - ասաց Մուրադյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն կազմվել է այցելությունների և հետազոտությունների ժամանակացույցը, մասնավորապես, այն մարզերում, որտեղ մեծ թվով աշխատանքային միգրանտներ կան:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր  հերթին նշեց, որ ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը ՌԴ-ի միջազգային հումանիտար համագործակցության ուղղություններից մեկն է, որն աջակցություն է ցուցաբերում ԱՊՀ գործընկեր-պետություններին ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում:

«Ռուսաստանի կողմից Հայաստանին շարժական բուժիչ-ախտորոշիչ համալիրի փոխանցումը նշանավորում է նոր ուղղության զարգացում երկկողմ հումանիտար համագործակցության ոլորտում: Նախագծի շնորհիվ՝ Հայաստանը ստանում է ժամանակակից շարժական կլինիկա, որը համալրված է վերջին սերնդի տեխնիկայով, բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով և դեղամիջոցներով», - ասաց Վոլինկինը:

Դեսպանն ընդգծեց, որ շարժական համալիրը հնարավորություն է տալիս ծառայություններ մատուցել հանրապետության ամենահեռավոր և դժվար հասանելի մարզերում:

«Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր խնդիրն է պահպանել մեր քաղաքացիների առողջությունը, ստեղծել ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և պայքարի ընդհանուր համակարգ: Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների ազդեցության նվազումը նախագծի հիմնական նպատակն է, որն իրականացվում է UNAIDS-ում 16,5 մլն դոլարի ռուսաստանյան նպատակային ներդրման շրջանակում», - ասաց Վոլինկինը:

Դեսպանը նաև ընդգծեց, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս օգնություն ցուցաբերել և համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ այս և այլ ոլորտներում, մասնավորապես՝ արդեն այս տարի Ռոսպոտրեբնադզորը կաջակցի ՀՀ ԱՆ ծառայություններին կարմրուկի վերացման ծրագրի իրականացման գործում:

Լաբորատորիայի հանդիսավոր բացումից հետո նախարարը դեսպանի հետ զրույցում նշեց, որ անձամբ եղել է վարորդի խցիկում և ընդգծեց սրահի հարմարավետությունը՝ առաջարկելով դեսպանին ևս անձամբ համոզվել դրանում: Վոլինկինը նստեց վարորդի կողքի նստատեղին և բարձր գնահատեց դրա հարմարավետությունը:

ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակների ախտորոշման շարժական կլինիկան տրամադրվել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու ռուսական ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՁԻԱՀ ինֆոկապ» ռուսական ՀԿ-ի կողմից` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված միավորված ծրագրի աջակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։