481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենդանաբանական այգու այցելուները կկարողանան տեսնել նոր փղիկին արդեն շաբաթ օրը
15:00
11 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգու այցելուները շաբաթ օրը հնարավորություն կունենան առաջինը տեսնել Վրաստանից Հայաստան բերված փղիկին, հայտնում է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը։

Երևանի կենդանաբանական այգու նոր ասիական փղիկը 7 տարեկան է` ծնվել է 2007 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի կենդանաբանական այգում: 

Երևանյան այգում մանրակրկիտ պատրաստվել են նոր «բնակչի» գալուն` նրա համար բաց երկնքի տակ նոր ազատավանդակ պատրաստելով հատուկ լճակով և զբաղվածության տարբեր միջոցներով։
Կենդանաբանական այգու աշխատակիցները վստահ են, որ աշխույժ ու մարդամոտ փղիկը առաջին իսկ հայացքից կգրավի կենդանաբանական այգու այցելուների սրտերը:

Մամուլի ծառայությունից հիշեցրեցին, որ հունիսի 12-ին 19-ամյա ավագ Գրանդն ապահով տեղափոխվեց Թբիլիսիի կենդանաբանական այգի, որտեղ այժմ հրաշալի է իրեն զգում զուգընկերուհի Մալկայի հետ:

2013 թվականի մարտին կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ավագ Գրանդը ժանիքների հիվանդություն ունի արդեն ութ տարի և բուժման կուրս կանցնի Թբիլիսիում։
Բացի հիվանդ ժանիքների բուժումից, վրացական մայրաքաղաքում նրան սպասում էր նաև էգ փիղը` սերունդ շարունակելու համար։

Գրանդ փիղը Երևանի կենդանաբանական այգում բնակություն է հաստատել 1999 թվականին «Գրանդ Հոլդինգ» ընկերության ֆինանսական աջակցությամբ։ Դրանից հետո այն դարձել է ընկերության խորհրդանիշը և հայ երեխաների սիրված կենդանին։

Երևանի կենդանաբանական այգին հիմնվել է 1941 թվականին։ Ենթադրվում է, որ ապագայում այն կվերածվի ժամանակակից կենդանաբանական և բուսաբանական այգու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Մայիսի 2017
221 երկիր` մինչև 30 տարեկան. ամերիկացի ատամնաբույժն այցելել է Հայաստանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԱՄՆ Վիսկոնսին նահանգից ատամնաբույժ Դասթին Պֆանդհելերը որոշել է մինչև 30 տարեկանը 221 երկիր այցելել։
11:37
30 Մայիսի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան վերջապես ցույց է տվել իր հայ ամուսնուն (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան վերջապես իր երկրպագուներին ցույց է տվել քաղաքացիական ամուսնուն։
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։