485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ԱՄՆ–ի ենթադրյալ լրտեսների հավաքած տեղեկությունները ծիծաղելի են. ԳԴՀ ՆԳՆ ղեկավար
18:47
10 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դը Մեզիերն ամերիկացի ենթադրյալ լրտեսների հավաքած տեղեկությունները ծիծաղելի է համարում։
«Նախևառաջ, (ենթադրյալ լրտեսների գործունեության) ծավալը և հանցագործությանը հնարավոր մասնակցությունը չեն հաստատվել։ ԱՄՆ–ի հետ բանակցություններ են տարվում տարբեր մակարդակներով։ Այդ իսկ պատճառով այժմ ես կարող եմ միայն նախնական գնահատական տալ։ Եթե ամեն ինչ ունենա այն տեսքը, ինչպես այսօր, ապա տեղեկությունը, որն այդ ենթադրյալ լրտեսությունն ապահովել է, ծիծաղելի է։ Քաղաքական վտանգը, միաժամանակ, անհամաչափ է և լուրջ»,– ասել է դը Մեզիերը, ում մեջբերում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախորդ շաբաթ Գերմանիայում ձերբակալվել է արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցը, ով կասկածվում է տեղեկություններ հավաքելու և դրանք ԱՄՆ–ի հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ։ Գործով ևս մեկ կասկածյալի` Գերմանիայի պաշտպանության նախարարության աշխատողի խուզարկության մասին տեղեկությունը, ԶԼՄ–ների հաղորդմամբ, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաստատել են ԳԴՀ–ի Գլխավոր դատախազությունում։ Երկրորդ կասկածյալն առայժմ չի ձերբակալվել։  

ՆԳՆ ղեկավարի տվյալներով` մեղադրանքներն առայժմ չեն ձևակերպվել, սրանով ներկայում զբաղվում են համապատասխան գերատեսչությունները։ «Հնարավոր եզրակացությունների մասին խոսելը դեռ վաղ է»,– ասել է դը Մեզիերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես հայտնել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը, լրտեսության երկրորդ դեպքի գործով խուզարկության ընթացքում չորեքշաբթի ներկայացվել են ապացույցներ, այդ թվում` «համակարգիչ և տեղեկության բազմաթիվ կրիչներ», ներկայում դրանք ստուգվում են։ Ինչպես, իր հերթին, ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, չորեքշաբթի Բեռլինում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Էմերսոնին երկրորդ անգամ հրավիրել են ԱԳՆ լրտեսության գործի քննության կապակցությամբ։ Նախորդ շաբաթ նա արդեն եղել է նախարարությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։