+13
Եղանակը Երևանում
Հայ
Հուլիսի կեսին Արարատի մարզում մինչև 38 աստիճան տաքություն է սպասվում. Հայհիդրոմետ
13:43
10 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի կեսին կբարձրանա 3-4 աստիճանով, հայտնեց Հայաստանի ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Այսօրվանից սկսած` Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, և հուլիսի 14-15-ը առանձին շրջաններում, մասնավորապես, Արարատյան դաշտավայրում այն կարող է հասնել զրոյից բարձր 38 աստիճանի», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

Օդերևութաբանի խոսքով՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում հուլիսի կեսից և օգոստոսին կգերազանցի նորմայի սահմանները: Նա պարզաբանեց, որ հանրապետությունում հուլիսին և օգոստոսին միջին ջերմաստիճանային նորման մարզերում տատանվում է, իսկ Երևանում կազմում է 25-26 աստիճան տաքություն:

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ հուլիսին հանրապետությունում տեղումների քանակը նորմայից փոքր-ինչ շատ էր, իսկ օգոստոսին կգրանցվի հակառակ պատկերը: Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ հանրապետությունում հուլիսին և օգոստոսին տեղումների ամսական նորման մարզերում տատանվում է, իսկ Երևանում կազմում է համապատասխանաբար 11 և 8 մմ:

Այժմ Երևանում արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը զրոյից բարձր 31 աստիճան է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։