478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մայիս–հուլիսին մենինգիտի շուրջ 100 դեպք է գրանցվել
18:08
09 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 2014 թվականի մայիս–հուլիսին Հայաստանում գրանցվել է սուր մենինգիտի 92 դեպք, բոլոր հիվանդները հոսպիտալացվել են, սակայն բարդություններից հաջողվել է խուսափել, հայտնեց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Էնտերովիրուսային վարակից առաջացած շճային մենինգիտով հիվանդացության ակտիվացում է դիտվում Հայաստանում մայիս–հուլիսին։ Դեպքերը հիմնականում գրանցվել են մինչև 10 տարեկան երեխաների շրջանում։ Բարեբախտաբար դեպքերը եզակի են, համաճարակ չկա»,– մամուլի ասուլիսի ընթացքում չորեքշաբթի ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ այս տարի արձանագրված դեպքերը 20–ով շատ են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սահակյանի շեշտեց, որ աղիքային վիրուսներից (էնտերովիրուսներից) առաջացած հիվանդությունները վտանգավոր են զանազան դրսևորումներով և փոխանցվում են ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ հիվանդների և նրանց օգտագործած իրերի հետ շփման միջոցով։

«Վտանգն այն է, որ էնտերովիրուսային հիվանդությունների ժամանակ ախտանիշները կարող են դրսևորվել ամենատարբեր ձևերով, օրինակ, որպես սուր շնչառական հիվանդությունների, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանիշներ։ Ծագումնաբանությունը հստակ որոշելու համար պետք է լաբորատոր հատուկ հետազոտություն անցնել»,– ասաց Սահակյանը։

Նա հորդորեց խուճապի չմատնվել, քանի որ հիվանդացության հաճախականության բարձրակետն արդեն անցել է, և հիվանդանոց դիմելու թիվը փոքրանում է։ Այնուամենայնիվ բարձր ջերմության, անտանելի գլխացավի, ընդհանուր թուլության և անընդհատ փսխելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ բժշկի դիմել։

«Էնտերովիրուսային հիվանդություններից պաշտպանվելու համար պետք է պահպանել անձնական հիգիենայի պարզ կանոններ` հաճախ լվանալ ձեռքերը, մրգերն ու բանջարեղենը, անցկացնել սենյակների ախտահանում, չլողանալ բաց ջրամբարներում»,– խորհուրդ տվեց իմունոլոգը։

Ըստ նրա, Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով, կանխարգելիչ հակահամաճարակաբանական միջոցներ են ձեռնարկվում մանկապարտեզներում և ամառային ճամբարներում` էնտերովիրուսային վարակների բռնկումներից խուսափելու և հիվանդությունը վերահսկելու համար։ 

Սահակյանը խորհուրդ տվեց այն մարդկանց, ովքեր պատրաստվում են հանգիստն անցկացնել Վրաստանում, չփոխել ծրագրերը, քանի որ թեև ընթացիկ տարվա մայիս–հունիսին հարևան երկրում էնտերովիրուսային վարակների բռնկում էր գրանցվել, այնուհանդերձ հիմա իրավիճակը կայունացել է, և վարակման զանգվածային դեպքեր չեն գրանցվում։

Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական եւ այլ  համակարգերի ախատահարումով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել: