484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի շենքերի մոտ 80%–ը սեյսմակայուն չէ. փորձագետ
17:01
09 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանի շենքերի մոտ 80%–ը սեյսմակայուն չէ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Հայնախագիծ» ԲԲԸ–ի ղեկավար Գրիգոր Ազիզյանը։

«Դա նշանակում է, որ ուժեղ երկրաշարժի ժամանակ այդ շենքերի մեծ մասը նկատելիորեն կարող է տուժել, ընդհուպ մինչև փլուզվել»,– ասաց Ազիզյանը։

«Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի համաձայն, ուժեղ է համարվում այն երկրաշարժը, որի մագնիտուդը գերազանցում է 5.5–ը։

Ազիզյանի խոսքով` Հայաստանի մայրաքաղաքի շենքերի մյուս 20 տոկոսը, որ կառուցվել են Սպիտակի երկրաշարժից հետո, համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից նորմերին և տատանումների առաջացման դեպքում չեն կարող էապես տուժել։

Ազիզյանը միաժամանակ ընդգծեց, որ մայրաքաղաքի նորակառույցների խիտ տեղադրման հարցով անհանգստանալու հատուկ առիթներ չի տեսնում։ Նա պարզաբանեց, որ նոր շենքեր կառուցելիս մեծ ուշադրություն է դարձվում դրանց սեյսմակայունությանը, ինչի կապակցությամբ դրանց տեղադրման խտության հարցը պակաս արդիական է դառնում։

Շենքերի սեյսմակայունության բարձրացման համար փորձագետը խորհուրդ է տալիս օգտագործել աշխարհի բազմաթիվ քաղաքներում հայտնի և կիրառվող ամրացման երկու մեթոդ` տատանումները մարող ռետինամետաղյա հենարաններ, ինչպես նաև բազմահարկ շենքում ճկուն հարկի կառուցում, որը երկրաշարժի դեպքում կտատանվի հետադարձ ուղղությամբ` դրանով իսկ թուլացնելով սեյսմիկ ալիքների ուժը։  

Ազիզյանը կարծում է, որ այսօրվա դրությամբ այդ երկու մեթոդները շենքերի սեյսմամեկուսացման առավել օպտիմալ ձևերն են, քանի որ մեծ ծախսեր չեն պահանջում, և դրանց կիրառման դեպքում շենքից բնակիչներին դուրս հրավիրելու անհրաժեշտություն չկա։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։