478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Նյու Յորքը դարձել է ԱՄՆ–ի 23–րդ նահանգը, որն օրինականացրել է մարիխուանայի գործածումը
10:33
08 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն օրենք է ստորագրել, որով օրինականացրել է  նահանգի տարածքում մարիխուանայի օգտագործումը, իհարկե` բժշկական նպատակներով, հայտնել է Ֆրանս Պրես գործակալությունը։

Այսպիսով, Նյու Յորքը դարձել է ԱՄՆ–ի քսաներեքերորդ նահանգը, որտեղ բժիշկները պաշտոնապես կարող են մարիխուանա դուրս գրել որպես օժանդակ միջոց քաղցկեղի, ՁԻԱՀ–ի, էպիլեպսիայի, Պարկինսոնի հիվանդության և այլ հիվանդությունների բուժման ընթացքում։ Օրենքը սակայն նախատեսում է, որ մարիխուանայով բուժվելու ժամանակահատվածը պետք է չգերազանցի 30 օրը։

«Նյու Յորք նահանգը հպարտանում է իր պատմությամբ, քանի որ բժշկության ոլորտի մի շարք նվաճումների առաջավոր մասում է միշտ եղել։ Այդ օրենքն ուղի է բացում դեպի լավագույնը, ինչ կարող է մեզ տալ մարիխուանան»,– ասել է Կուոմոն։ Ինչպես նշում է գործակալությունը, Նյու Յորքի նահանգապետն ավելի վաղ մարիխուանայի օրինականացման հակառակորդների շարքում էր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ում մարիխուանայի գործածման նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է տասնամյակների ընթացքում։ 1972 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը մարիխուանան հռչակել է «հասարակության թիվ մեկ թշնամի»։ Սակայն հետագայում նահանգների գրեթե կեսը հանել է մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը կամ էլ հավանություն է տվել դրա կիրառմանը բժշկական նպատակներով։ Այսօր կանաբիսի և դրանից պատրաստած նյութերի օգտագործումը մի շարք սահմանափակումներով ամբողջովին օրինական է միայն Վաշինգտոն և Կոլորադո նահանգներում։ Միաժամանակ մարիխուանա պահելու և օգտագործելու համար ԱՄՆ–ում տարեկան ձերբակալում են ավելի քան 800 հազար մարդու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։