486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Դռան թակոց». Եղեռնը վերապրած հայուհու պատմությունը
19:30
03 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի պետհամալսարանում հինգշաբթի տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը ամերիկահայ գրող, «Դռան թակոց» գրքի հեղինակ Մարգարիտ Աճեմյան Ահներթի հետ։

Մարգարիտ Աճեմյան Ահներթի «Դռան թակոց» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն 2007թ.-ին, ԱՄՆ-ում ճանաչվեց տարվա լավագույն գիրք, իսկ 2008թ.-ին Նյու Յորքի գրքի տոնավաճառում հաղթող ճանաչվեց «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում։ 2010թ.-ին գիրքը հրատարակվեց հայերեն` Երևանում` Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ և աջակցությամբ, իսկ երկու տարի անց գիրքը հրաժարվեց արդեն ռուսերեն։ Գիրքը հրատարակվել է նաև իսպաներեն, իտալերեն, լեհերեն և թուրքերեն։

Ինչպես նշեց հեղինակը, երբ Նյու Յորքի գրքի տոնավաճառի կազմակերպիչները 2008թ. ցանկանում էին իր ստեղծագործությունը ճանաչել հաղթող «Լավագույն վեպ» անվանակարգում, ինքը հրաժարվեց դրանից։

«Ես կտրականապես դեմ էի, որպեսզի այդ գիրքն ընկալվի որպես վեպ։ Վեպը հորինում են, իսկ իմ գիրքը ամբողջովին փաստերի վրա է հիմնված։ Նրանք ստիպված եղան նոր անվանակարգ մտցնել` «Լավագույն պատմական հուշագրություն», - պատմեց նա։

Գրքում ներառված են հեղինակի մոր՝ 1900թ.-ին Ամասիա քաղաքում ծնված Էսթեր Աճեմյանի հուշերը ցեղասպանության մասին։

«Իմ հերոսուհին իմ մայրն է, ով, ըստ էության, հաղթել է մահին` ոչ միայն  վերապրելով և ապրելով մինչև 99 տարեկանը, այլև նրանով, որ 90 տարեկանում իր մեջ ուժ գտավ և նորից հիշեց այդ բոլոր սարսափները` պատմելով ինձ այդ ամենը։  նա հաղթեց մահին, քանի որ կարողացավ սերունդներին թողնել իմ գիրքը` որպես հուշարձան բոլոր զոհվածներին»,- նշեց  հեղինակը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։