486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները
14:36
03 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի տարածքում հայ միգրանտների գտնվելու և աշխատելու կարգի դյուրացմանը: Դրանք են՝ ՌԴ-ի տարածքում ՀՀ քաղաքացիների  և Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում նախատեսված փոփոխությունները: 

«Առաջին համաձայնագրով նախատեսվում է, որ երկրի տարածք մուտք գործելուց հետո քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Այսօր ՌԴ մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները պարտավոր են 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել, և եթե ժամկետները խախտվում են, ապա բացասական հետևանքներ են լինում՝ ընդհուպ մինչև երեք տարով մուտքի արգելք», - ասաց Եգանյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Նրա խոսքով՝ երկրորդ համաձայնագիրն ավելի կարևոր հարցեր է լուծում, մասնավորապես՝ երկրի քաղաքացիները կարող են աշխատել Հայաստանի և Ռուսաստանի տարածքում առանց լրացուցիչ թույլտվության:

Եգանյանը նշեց, որ այսօր Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի քաղաքացիները դիմում են համապատասխան մարմիններ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, վճարելով որոշակի տուրքեր և որոշ ժամանակ անց ստանում պատասխան՝ դրական կամ բացասական:

«Համաձայնագրով նախատեսվում է բացառել այդ կարգը Հայաստանի քաղաքացիների համար: Աշխատաշուկան և պայմանները նույնն են դառնում ինչպես Հայաստանում ՌԴ քաղաքացիների համար, այնպես էլ հակառակը», - ասաց Եգանյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակահատվածում համարվում է, որ անձը Ռուսաստանի տարածքում գտնվում է օրինական, և ոչ միայն նա, այլև` նրա ընտանիքի անդամները:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միգրացիոն հոսքերը հեռանկարային նշանակություն ունեն մեր երկրի համար, այս բարենպաստ պայմանները կդյուրացնեն մեր շատ քաղաքացիների այցելությունները», - ասաց Եգանյանը:

Նա նշեց, որ հայկական կողմն ավարտել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման առաջին փուլը, սակայն Ռուսաստանում այն դեռ համաձայնեցման փուլում է:

Եգանյանի խոսքով՝ տեքստերը համաձայնեցված են, և պետական մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ՝ փաստաթղթերի շուտափույթ ստորագրման համար:

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները: Միաժամանակ նախատեսվում է բոլոր փաստաթղթերը հաստատել ՄՄ Հայաստանի պաշտոնական մուտքի ավարտից առաջ:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների համաձայն, 2014 թ.-ի մայիսի վերջի տվյալներով Ռուսաստանում է գտնվում Հայաստանի 502 994 քաղաքացի: 2013թ.-ին ՌԴ-ում էր գտնվում Հայաստանի 677 հազար քաղաքացի: Առավել շատ ՀՀ քաղաքացիներ են բնակվում Մոսկվայում, Վլադիկավկազում և Կրասնոդարի երկրամասում:

2011թ.-ին աշխատանքային միգրանտները Հայաստան են փոխանցել 1,2 մլրդ դոլար, 2012թ.-ին՝ 1,4 մլրդ դոլար, 2013թ.-ին՝ 1,8 մլրդ դոլար:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:34
28 Փետրվարի 2017
SpaceX–ը երկու զբոսաշրջիկ կուղարկի Լուսին 2018 թվականին
SpaceX ամերիկյան մասնավոր տիեզերական ընկերությունը հայտարարել է երկու մարդու Լուսին ուղարկելու ծրագրերի մասին։
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։