485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլից առաջ Շակիրան կերգի La la la երգը
10:39
03 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Շակիրան ելույթ կունենա Բրազիլայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլից առաջ և Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կկատարի La la la երգը, նշված է ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքում։

Արարողությանը կմասնակցեն Կարլոս Սանտանան, Ժան Վայկլեֆը և Ալեշանդրե Պիրեսը։ Նրանք կկատարեն Dar um Jeito երգը` 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հասկանալի պատճառով ես հատուկ վերաբերմունք ունեմ ֆուտբոլի նկատմամբ,– խոստովանել է Շակիրան` նկատի ունենալով իր ոչ պաշտոնական ամուսնուն`իր երեխայի հորը` իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեին։– Ես հրաշալի կերպով հասկանում եմ, որ աշխարհի առաջնությունը մեծ նշանակություն ունի շատերի համար։ Ես շնորհակալ եմ փակման արարողությանը մասնակցելու հնարավորության համար»։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցնում է Բրազիլիայի 12 քաղաքներում։ Հուլիսի 13-ին կորոշվի առաջնության հաղթողը, որը կստանա35 մլն դոլար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը կստանա 25 մլն, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը ` 22 մլն դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։