486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Օդերևութաբանները Հայաստանում հուլիսին և օգոստոսին չափավոր ջերմաստիճան են կանխատեսում
15:43
02 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսին չի գերազանցի նորման և կկազմի միջինը 32-34 աստիճան, տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Օդերևութաբանը նշեց, որ հուլիսն ավանդաբար համարվում է ամենաշոգ ամիսը: Այնուամենայնիվ այս տարի նորմայից բարձր տեղումներ են սպասվում Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում, Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: 

 «Հայաստանի հյուսիսային շրջաններում մինչև հուլիսի 7-ը սպասվում է անձրև և ամպրոպ, օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարկուտ: Հուլիսի 5-7-ը սևծովյան ցիկլոն է սպասվում, որը սառը օդային հոսանքներ է բերում, ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, իսկ քամին կուժեղանա՝ հասնելով 25 մ/վ արագության», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սուրենյանը:

Նրա խոսքերով՝ հուլիսին Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կարող է նվազել՝ հասնելով 5-8 աստիճանի, իսկ ցերեկը կբարձրանա՝ հասնելով 30-34 աստիճանի:


Միաժամանակ Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հարթավայրերում գիշերը սպասվում է 12-16 աստիճան: Հուլիսի առանձին օրերին այդ շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 37-38 աստիճանի:

«Այս ամռան առանձնահատկությունը հյուսիս-արևմուտքից տեղափոխվող սևծովյան սառը մթնոլորտային հոսանքներն են, որոնք, բախվելով արևադարձային օդի հետ, կարկուտի պատճառ են դառնում», - ասաց փորձագետը:

Օգոստոսի վերաբերյալ Սուրենյանը տեղեկացրեց, որ նախնական կանխատեսմամբ՝ Հայաստանում ամռան վերջին ամիսը զով է լինելու:
Հայաստանում հունիսն անկայուն էր, զով և անձրևոտ: Հանրապետությունում տեղումների քանակը կազմեց 100-150 տոկոս, Արարատյան դաշտավայրում՝ 200-224 տոկոս: Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց հունիսի 21-ին ցերեկը՝ 38 աստիճան, իսկ ամենացածրը՝ հունիսի 13-ի գիշերը՝ զրոյից ցածր 1 աստիճան: Հայաստանում հունիսին օդի միջին ջերմաստիճանը կազմեց 30-33 աստիճան: Արձանագրվել է կարկուտի 28 դեպք:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն: