478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք իրավապաշտպանը Հայոց ցեղասպանության մասին թուրքերեն գիրք է հրատարակել
15:01
02 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռահիբ Զարաքօլուն 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրքերեն գիրք է հրատարակել:

«2012 թ.-ին մենք առաջին անգամ հրատարակեցինք «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. ողջ մնացած ականատեսների վկայությունները» հայալեզու եռահատորյակը, որտեղ ներկայացվել էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Տրապիզոնի վիլայեթներում, Սեբաստիայում, ինչպես նաև Պարսկահայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին հայերի 602 վկայություններ: 2013 թ.-ին մենք կրճատեցինք աշխատանքի ծավալը՝ ներկայացնելով 145 վկայություն և անգլերեն տպագրեցինք: Այժմ այն թարգմանվել է նաև թուրքերեն», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրքի հրատարակման նախաձեռնող, «Վան» ՀԿ-ի պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը:

Նրա խոսքով՝ շուտով նախատեսվում է հրատարակել նաև գրքի ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն և ֆրանսերեն տարբերակները:

Թուրք իրավապաշտպան Ռահիբ Զարաքօլուն, ով ղեկավարել է թուրքերենով գրքի հրատարակման գործընթացը, նշեց, որ աշխատանքում ներկայացված են ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայությունները, որոնք թվագրվում են 1916թ.-ին: Գրքի տպաքանակը կազմում է 1500 օրինակ:

«Թուրքիայում մենք այդ գիրքը ներկայացրել ենք Մեջլիսի 550 անդամների, ովքեր չեն ճանաչել այն և հետ են ուղարկել: Մենք իմ հանգուցյալ կնոջ հետ 1990-ականներից պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար և բազմաթիվ անգամ հետապնդումների ենք ենթարկվել», - նշեց Զարաքօլուն:

Զարաքօլուն նշեց, որ իրենց ջանքերով 1993թ.-ին հրատարակվել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը, սակայն այն հետագայում արգելվել է: Ամուսիններն ակտիվորեն համագործակցել են «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ:

«Իհարկե, 99 տարի հետո Թուրքիայից հնչեցին զղջման որոշակի խոսքեր, սակայն դա բավարար չէ: Չէ՞ որ, եթե Արևմտյան Հայաստանի տարածքում տեղի չունենային այդ սարսափելի իրադարձությունները, այնտեղ այժմ կբնակվեր 8-10 մլն մարդ: Արևմտյան Հայաստանում ոչնչացվեցին ոչ միայն մարդիկ, այլև ապագա սերունդներ, մշակույթ, տնտեսություն», - կարծում է իրավապաշտպանը:

Նա նաև ավելացրեց, որ կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը, քանի որ դա պատվի գործ է համարում:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում հուլիսի 3-ին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: