486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Չորեքշաբթի նշվում է ՉԹՕ-ի միջազգային օրը
13:53
02 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի նշվում է ՉԹՕ-ի միջազգային օրը: ՌԻԱ Նովոստիին տեղեկություն է ներկայացնում ՉԹՕ-ի միջազգային օրվա մասին:

Հուլիսի 2-ին նշվում է չբացահայտված թռչող օբյեկտի (անգլերեն՝ unidentified flying object, UFO) միջազգային օրը:

ՉԹՕ-ի միջազգային օրվա ընտրությունը պայամանվորված է այն հանգամանքով, որ 1947թ.-ին այս օրը տեղի է ունեցել այսպես կոչված «ռոզուելյան միջադեպը»՝ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել (Roswell) փոքրիկ քաղաքի մոտակայքում վայր է ընկել թռչող մի սարք, որը շատերը համարում են այլմոլորակային նավ՝ «թռչող ափսե»:

1947թ.-ի հուլիսի 8-ին թերթերում հրապարակվել էր ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի տեղեկատվությունն այն մասին, որ զինվորականները Ռոզուելի մոտակայքում գտնվող ռանչոներից մեկում թռչող սկավառակ են հայտնաբերել: Մի քանի ժամ անց այդ տեղեկությունը հերքեց 8-րդ օդային բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ռոջեր Ռեմին:

«Ռոզուելյան միջադեպի» պաշտոնական բացատրության համաձայն՝ քաղաքի մոտակայքում վայր է ընկել ոչ թե ՉԹՕ, այլ «Մոգուլ» ծրագրի գերգաղտնի զոնդի սարքը, որը նախատեսված է խորհրդային միջուկային փորձարկումներին հետևելու համար:

Միաժամանակ մի քանի տարի անց մայոր Ջես Մարսելը, ով 1947թ.-ին ՌՕՈՒ-ի հետախուզական բազայի հրամանատարն էր, սենսացիոն հարցազրույց տվեց, որի ժամանակ հայտարարեց, որ զոնդի հետ կապված պատմությունը հորինվել էր: Մարսելի խոսքերով՝ «դրանք ոչ երկրային ծագում ունեցող առարկաներ էին»:

Չնայած Ռոզուելում ՉԹՕ-ի անկման հետ կապված ուղիղ ապացույցներ չկան, սակայն ամեն տարի հուլիսի սկզբին քաղաք են գալիս բազմաթիվ հյուրեր, որպեսզի մասնակցեն ինքնատիպ մի փառատոնի, որի շրջանակում ելույթ են ունենում զեկուցողներ և հրավիրված հեղինակներ, կազմակերպվում են դասախոսություններ, կոստյումների մրցույթներ, ընտանեկան միջոցառումներ և այլն:

Փառատոնի անցկացման օրերին Ռոզուելում տուրիստական ակտիվության աճ է գրանցվում, հյուրանոցներում ազատ համարները բացակայում են, մարդիկ գնում են «այլմոլորակային» խորհրդանիշով հուշանվերներ, Այլմոլորակայինների շքերթ է կազմակերպվում: 

Զբոսաշրջիկներին ցույց են տալիս «վթարի վայրի» իսկությունը «հաստատող» հուշարձանը, որի վրա գրված է. «Մենք չգիտենք, թե ովքեր էին նրանք: Չգիտենք՝ ինչու են նրանք եկել: Մենք միայն գիտենք, որ նրանք փոխեցին Տիեզերքի մասին մեր տեսակետը: Բոլորի համար այս սուրբ վայրում հուշարձանը կառուցվել է 1997թ.-ի հուլիսին և նվիրված է 1947 թ.-ի հուլիսին Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի մոտակայքում իրենց ճակատագրին հանդիպած էակներին»:

Ռոզուելում է գտնվում նաև ՉԹՕ-ի միջազգային թանգարանը, որը բացվել է 1990-ականների սկզբին: Թանգարանի ցուցանմուշների թվում ներկայացվում է 1947թ.-ի միջադեպի, դաշտում առաջացած շրջանակների, ՉԹՕ-ի և այլնի մասին տեղեկատվություն:

ՉԹՕ-ի «պատճառով» քաղաքի տնտեսությունն ամեն տարի մոտ 5,2 մլն դոլար շահույթ է ունենում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: