480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խնամակալության ինստիտուտը լուրջ բարեփոխումների կարիք ունի. փորձագետ
17:17
30 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Որդեգրած երեխաների խնամակալություն իրականացնող ընտանիքների բազմաթիվ խնդիրները լուծելու համար Հայաստանի խնամակալության ինստիտուտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, հայտարարեց Երեխաների պաշտպանության ցանցի և «Ընտանիք և հասարակություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Գարանֆիլյանը:

«Բոլորս էլ գիտենք, որ անգամ ամենալավ հաստատությունը չի կարող փոխարինել ընտանիքին: Սակայն տնտեսական տեսակետից ևս մանկատանը կամ գիշերօթիկում երեխայի դաստիարակությունը պետության համար շատ ավելի թանկ է արժենում, քան եթե նա ապրեր ընտանիքում», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գարանֆիլյանը:

Նա նշեց, որ խնամակալության ինստիտուտի հիմնական խնդիրն այն է, որ երբ երեխան փոխանցվում է մի որևէ ընտանիքի, այդ ընտանիքին չի տրամադրվում, սոցիալական, մասնագիտացված և նյութական աջակցություն:

«Ընտանիքները, որոնք երեխաների նկատմամբ խնամակալություն են իրականացնում, պետք է մասնագիտացված օգնություն ստանան: Պետք է մշակվեն նման ընտանիքների աջակցության հատուկ փաթեթներ: Իսկ այն ընտանիքներին, որոնք պատրաստ են որդեգրել կամ խնամակալության տակ վերցնել հաշմանդամ երեխաների, պետք է հատուկ աջակցություն ցուցաբերվի, նրանց պետք է տրամադրվեն արտոնություններ, նպաստներ, նրանք պետք է ազատվեն հարկերից», - ասաց Գարանֆիլյանը:

«Մեկ այլ խնդիր է նման ընտանիքներում երեխաների վիճակի վերահսկողության արդյունավետ մեխանիզմի բացակայությունը», - ասաց Գարանֆիլյանը:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն իր հերթին նշեց, որ 2008թ.-ին որդեգրող ընտանիքներում երեխաների խնամակալության իրականացման ծրագիր է իրականացվում: Այդ տարիների ընթացքում ստացվել է 300 հայտ, ընտրվել է 30 ընտանիք: Ծրագրի շրջանակում 64 երեխա ընտանիք է ձեռք բերել:

«Այդ թիվը կարող է ավելանալ մարզերում սոցիալական ծառայությունների առկայության դեպքում, որոնք կօգնեն ընտանիքներին: Խնամակալության ինստիտուտի ևս մեկ խնդիր է այն, որ Հայաստանում չկա երեխաներին անբարեխիղճ ծնողներից պաշտպանելու իրավական մեխանիզմ», - ասաց Անտոնյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։