481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը «Ապրիր հպարտ» ծրագրին նվիրված ընդունելություն է կազմակերպվել
14:47
27 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավենի» բարեգործական հիմնադրամի «Ապրիր հպարտ» ծրագրի պատվին ընդունելություն է կազմակերպվել նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը: Ծրագիրը նվիրված է հիմնադրամի հիվանդների 100-րդ վիրահատությանը:

Բարեգործական ընդունելությանը ներկա էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, «Արմավենի» հիմնադրամի պատվավոր նախագահ Արշակ Միրզոյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մշակույթի և բիզնեսի ակնառու գործիչներ:

«Հիմնադրամը գործում է մոտ 15 տարի, և այսօր մենք նշում ենք 100-րդ հիվանդի առողջացումը: Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր անցած ճանապարհը և կիսել մեր առջև ծառացած խնդիրները, քանի որ ևս հիվանդներ կան հերթի կանգնած, ովքեր բուժման կարիք ունեն», - լրագրողներին հայտարարել է «Արմավենի» բարեգործական հիմնադրամի նախագահ Արշակ Միրզոյանը:

ՌԴ դեսպանատանը միջոցառման անցկացման փաստը նա բացատրեց նրանով, որ հիմնադրամի հիվանդների բուժման հիմքում կիրառվում է աշխարհահռչակ ռուս վիրաբույժ-օրթոպեդ Գավրիլ Իլիզարովի տեխնոլոգիան:

«Եվ երբ դեսպանին ասացի, որ հայ-ռուսական կապիտալը ներգրավվել է որպես հովանավոր, նա անսպասելիորեն առաջարկեց դեսպանատան դահլիճը միջոցառման անցկացման համար», - ավելացրել է Միրզոյանը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով հիմնադրամի պատվավոր նախագահն է, հիվանդների բուժման գործում ցուցաբերած աջակցության համար հիմնադրամից հուշանվեր (արծաթից, կաշվից և բնական քարերից պատրաստված արմավենու արձանիկ) ստացավ:

«Ապրիր հպարտ» ծրագրի շրջանակներում միջոցներ են հավաքվում բարդ օրթոպեդիկ պաթոլոգիաներ ունեցող հիվանդների բուժման համար, ովքեր Հայաստանի, ԼՂՀ-ի և Ջավախքի անապահով ընտանիքներից են: Հիմնադրամի հիվանդների բուժման գործում կիրառվում է աշխարհահռչակ ռուսական տեխնոլոգիան՝ Իլիզարովի մեթոդը, որն այսօր կիրառվում է ավելի քան 60 երկրում և միակ հնարավոր բուժման ձևն է որոշ օրթոպեդիկ պաթոլոգիաների դեպքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը: