486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը չի պատրաստվում հանդուրժել բողոքի ակցիաների մասնակիցների ամենաթողությունը
14:53
26 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ չի պատրաստվում հանդուրժել Երևանում անցկացվող տարաբնույթ բողոքի ակցիաների մասնակիցների ամենաթողությունը։

Հայաստանի հասարակական կազմակերպությունների ակտիվիստները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Աֆրիկյանների տան ապամոնտաժման կապակցությամբ: Նմանատիպ ակցիաներից մեկի ընթացքում ակցիայի մասնակիցները մետաղադրամներ են նետել դեպքի վայր եկած պատգամավորների և նախարարների ուղղությամբ:

«Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունը արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձևերով։ Ես  անհանդուրժելի եմ համարում իշխանության ներկայացուցիչներին ամբոխային մեթոդներով նվաստացնելու, ճնշելու փորձերը, ինչպես օրինակ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամներ նետելն է», - ասել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, ինչպես հասարակության ցանկացած անդամ:

«Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն, ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, ոչ միայն կողմ եմ, այլ մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը սահմանափակվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարվել մյուսների իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն», - ասել է Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ եթե ազատությունը ժողովրդավարության հենասյուներից է, ապա ամենաթողությունը անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան նշանակում է վտանգել երկիրը:

«Ի լուր բոլորի` հայտնում եմ, որ ես դա չեմ հանդուրժելու»,- ասել է վարչապետը:

Այս կապակցությամբ նա հանձնարարել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին քննարկել այս հարցը և առաջարկել թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպչական լուծումներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրավիրել եվրոպացի գործընկերների՝ ուսումնասիրելու եվրոպական փորձը և ուսուցում անցկացնելու:

«Բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմինները իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն Սահմանադրության ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»,- ասել է վարչապետը:

Աֆրիկյանների նախկին ակումբի շենքը ներառված է հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձանների ցանկում, ինչպես նաև «Հին Էրիվան» նախագծում: Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջում Աֆրիկյան եղբայրների կողմից, ովքեր Երևանի ջրագծի ստեղծողներից են եղել, որը կառուցվել է 1911թ.-ին:

«Հին Էրիվան» նախագիծը, որի գլխավոր մշակողը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Երևանի ճարտարապետական տեսքի վերստեղծում է նախատեսում: Երևանի կենտրոնում գտնվող փոքր հրապարակում նախատեսվում է վերականգնել մի քանի տասնյակ շենքեր և ճարտարապետական շինություններ, որոնք կառուցվել են այդ ժամանակաշրջանում և ներկայացնում են պատմական ու մշակութային արժեք: Նախագիծը մշակում է LV Architect ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: