480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիայում «Մայն Կամպֆի» վերահրատարակման արգելքը կգործի նաև 2015 թվականից հետո
11:10
26 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» գրքի տարածումը կարգելվի անգամ 2015 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, երբ կլրանա հեղինակային իրավունքի գործողության ժամկետը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերմանական Munchner Merkur թերթին։

Որոշումն ընդունվել է Գերմանիայի արդարադատության նախարարների խորհրդաժողովի ժամանակ, որը կայացել է չորեքշաբթի երկրի հյուսիսում գտնվող Ռյուգեն կղզում։ Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է «Մայն Կամպֆ»–ի հնարավոր վերահրատարակման հարցը, որի հրատարակումը մինչ օրս արգելվում է Գերմանիայի տարածքում։

«Մենք վստահ ենք, որ առկա իրավական դաշտը լիովին բավարար է»,– հայտարարել է խորհրդաժողովի նախագահ Ուտա–Մարիա Կուդերը` Մեկլենբուրգի արդարադատության նախարարը։ Նա կարծում է, որ գիրքը 2016 թվականից հետո արգելելու համար նոր օրենք ընդունելու խիստ անհրաժեշտություն չկա։

Որոշմանը կողմ է եղել նաև Բավարիայի արդարադատության նախարար Վինֆրիդ Բաուսբակը։ «Գերմանիան առանձնահատուկ պատմական պատասխանատվություն է կրում,– ասել է նա,– համաշխարհային հանրությունը ուշիուշով հետևում է, թե ինչ որոշում կընդունենք մարդկային արժանապատվությունն անարգող այդ գրքի վերաբերյալ»։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բավարիայի կառավարությունը հրաժարվել է 2015 թվականին հրատարակել Ադոլֆ Հիտլերի գրքի նոր, գիտական մեկնաբանություններով համալրված տարբերակը։  Իշխանությունը կարծում է, որ գիտնականների մեկնաբանությունները պետք է ապացուցեին Հիտլերի գաղափարի անհեթեթությունն ու գիտական տեսանկյունից ներկայացնեին ազգային–սոցիալիստների հանցագործությունները։ Այս գաղափարի ընդհանուր իմաստը գրքի վերահրատարակումն արգելելն էր անգամ հեղինակային իրավունքի գործողության 70-ամյա ժամկետը լրանալուց հետո։

Ինչպես շատ երկրներում, Ռուսաստանում նույնպես արգելված է նման նյութերի տարածումը, սակայն ոստիկանության տեսադաշտում պարբերաբար հայտնվում են Ադոլֆ Հիտլերի «Մայն կապֆ» («Իմ պայքարը») գրքի վաճառողները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։