481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Գարի Օլդմենը սուր քննադատության է ենթարկվել «հակասեմիթական» արտահայտությունների համար. գործակալություն
17:09
25 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հակասեմիթական դրսևորումների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները քննադատել են բրիտանացի դերասան Գարի Օլդմենին Playboy ամսագրում տպագրված հարցազրույցի համար։ Դերասանը հայտարարել է, որ «Հոլիվուդը վերահսկում են հրեաները», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Օլդմենը պաշտպանել է իր դերասան գործընկերներին, ովքեր անզգույշ արտահայտությունների պատճառով հայտնվել են սկանդալների էպիկենտրոնում: Օլդմենը պաշտպանել է Մել Գիբսոնին՝ հիշելով 2006թ.-ի միջադեպը, երբ ոստկանները նրան ձերբակալել էին մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար, և դերասանը հակասեմիթական արտահայտություններ էր արել: Օլդմենը նշել է, որ շատ լավ է պատկերացնում Ալեք Բոլդուինի վիճակը, երբ նա «հոմոֆոբ» արտահայտություններ էր օգտագործել: Օլդմենը կարծում է, որ մարդիկ մոլագարի պես հետևում են, թե դերասաններն ինչպես են հետևում քաղաքական կոռեկտության նորմերին, ինչը, ըստ նրա, «անհեթեթություն» է:

ԱՄՆ-ի հակավարկաբեկման լիգան (Anti-Defamation League, ADL), որը հակասեմիթության դեմ պայքարող հրեական հասարակական կազմակերպություն է, քննադատել է Օլդմենի արտահայտությունները: 

«Գարի Օլդմենի հայտարարություններն անպատասխանատու կերպով վերածվում են դասական հակասեմիթական հերյուրանքի` Հոլիվուդի և կինոարտադրության նկատմամբ թվացյալ հրեական վերահսկման մասին», - ասել է կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմենը: Նա ավելացրել է, որ Գիբսոնի հասցեին հնչած քննադատությունը կոռեկտության հարց չէր, այն պատասխանատվության հարց էր` ռասիստական և օտարատյաց վարքի համար:

Սիմոն Վիզենտալի կենտրոնի ստեղծող և ղեկավար ռաբբի Մարվին Խիերը ևս դատապարտել է Օլդմենի ասածը: Նա նշել է, որ Օլդմենը ցանկանում է, որ հրեաները ներեն Գիբսոնին, չնայած որ նա օգտագործել է այնպիսի բառեր, որոնք «Ադոլֆ Հիտլերը օգտագործել է որպես նշանաբան Հոլոքոստի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության համար»: Խիերը հայտարարել է, որ «դա որևէ կապ չունի կոռեկտության հետ»:

Բրիտանացի դերասան Գարի Օլդմենը ծնվել է 1958 թ.-ին Լոնդոնում: Նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի՝ Բեթմենի մասին պատմող եռապատումը: 2012 թ.-ին դերասանը ներկայացվել է Օսկարի «Լրտես, դուրս արի» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։