480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դիետոլոգը խորհուրդ է տալիս ամռանը շատ հեղուկ օգտագործել և նվազեցնել յուղային սննդի ծավալը
16:12
25 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամռան շոգին հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել և ձեռնպահ մնալ յուղային մթերքներ օգտագործելուց, ասաց ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

««Հեղուկ» ասելով՝ ես ենթադրում եմ ջուր և թեյ, այլ ոչ թե գազավորված և բնական հյութեր և կոմպոտներ, որոնցում շատ շաքար կա», - ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Շոգին խորհուրդ չի տրվում նաև օգտագործել մեծ քանակությամբ ծանրամարս և յուղոտ սնունդ, քանի որ ամռանն այն ավելի դանդաղ է մարսվում: Այն ավելի լավ է փոխարինել դյուրամարս բանջարեղենով և մրգերով, որոնք նախապես պետք է անպայման լվանալ հոսող ջրի տակ սննդային թունավորումներից խուսափելու համար:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս նաև նախօրոք սառնարանից չհանել շուտ փչացող մթերքը, նախապատվություն տալ առանց մայոնեզի և թթվասերի պատրաստված աղցաններին, ձեռնպահ մնալ չպաստերիզացված կաթի և կաթնամթերքի օգտագործումից:

Պաղպաղակի բոլոր տեսակներից Պետրոսյանը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ սերուցքային պաղպաղակին, քանի որ շոկոլադե և մրգային պաղպաղակի համեմատ՝ սերուցքային պաղպաղակում քիչ յուղ և շաքար կա: Նա նաև խորհուրդ տվեց չօգտագործել լցնովի պաղպաղակը, քանի որ այն կարող է չհամապատասխանել որակի և հիգիենայի չափորոշիչներին:

«Եթե դուք ամեն դեպքում մրգային պաղպաղակ եք սիրում, ապա տանը ցանկության դեպքում կարող եք սերուցքային պաղպաղակի մեջ ավելացնել ցանկացած հատապտուղ և միրգ, այդ թվում նաև՝ սառեցված, որոնք ոչ միայն կփոխեն համը, այլև կապահովեն լրացուցիչ վիտամիններ», - ասաց նա:

Դիետոլոգը նաև նշեց, որ սառեցված հատապտուղները, որոնք պարունակում են օրգանիզմի համար կարևոր հակաօքսիդանտներ, շատ լավ փոխարինում են մուրաբաներին, որոնցում բավականին մեծ քանակությամբ շաքար կա:

Պետրոսյանը խորհուրդ տվեց ինչպես ամռանը, այնպես էլ տարվա մյուս եղանակներին առողջությունը պահպանելու համար սննդակարգում ամբողջական հացահատիկից պատրաստված մթերք ավելացնել:-0- 
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։