484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 72-րդ տեղն է զբաղեցրել «Աշխարհի լավագույն երկրների» ցանկում
16:27
24 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 72-րդ տեղն է զբաղեցրել 125 երկրների շրջանում` «Աշխարհի լավագույն երկրների» ցանկում: Այս մասին է վկայում Good Country Index կայքում ներկայացված վարկանիշային աղյուսակը, որն առաջին անգամ է կազմվել:

Ուսումնասիրությունն անցկացրած փորձագետները հաշվի են առել մարդկության զարգացման գործում երկրների կատարած ներդրումները՝ օգտագործելով ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային ինստիտուտների տվյալները յոթ կատեգորիաներում, մասնավորապես՝ գիտություն և տեխնոլոգիաներ, մշակույթ, խաղաղություն և անվտանգություն, համաշխարհային կարգ, երկրագունդ և կլիմա, բարգավաճում և հավասարություն, առողջապահություն:

Վարկանիշի տվյալների համաձայն՝ Հայաստանը «Գիտություն և տեխնոլոգիաներ» կատեգորիայում 125 երկրների շրջանում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը, «Մշակույթ» կատեգորիայում՝ 98-րդ հորիզոնականը, «Խաղաղություն և անվտանգություն» կատեգորիայում Հայաստանը 39-րդն է, «Համաշխարհային կարգ» կատեգորիայում 72-րդն է, «Երկրագունդ և կլիմա»-ում 98-րդն է, «Բարգավաճում և հավասարություն» և «Առողջապահություն» կատեգորիաներում Հայաստանը զբաղեցնում է, համապատասխանաբար, 15-րդ և 110-րդ հորիզոնականները:

ԱՊՀ երկրների շրջանում վարկանիշային աղյուսակում առավել բարձր դիրք է զբաղեցրել Մոլդովան (60-րդ տեղ): Նրան հետևում են Հայաստանը, Ղրղըզստանը (74), Ղազախստանը (80), Բելառուսը (82), Ռուսաստանը (95), Ուկրաինան (99), Ադրբեջանը (122): Վրաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը:

Good Country Index-ի վարկանիշային աղյուսակի առաջատարներն են Իռլանդիան, Ֆինլանդիան և Շվեյցարիան, վարկանիշը եզրափակում են Իրաքը, Վիետնամը, Լիբանանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել: