483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մոր և մանկան մահացության նվազումը պայմանավորված է թիրախային ծրագրերի ներդրմամբ. փորձագետ
16:09
24 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոր և մանկան մահացության ցուցանիշների նվազման հիմնական պատճառը ռազմավարական թիրախային ծրագրերի ներդրումն է, որոնք ուղղված են մոր և մանկան առողջության պահպանմանը, հայտարարել է ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Այդ ծրագրերին են վերաբերում պատվաստումները, պետական ֆինանսավորման ավելացումը երեխաներին անվճար բուժօգնության տրամադրման համար, մայրերի շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը», - ասաց Սարիբեկյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում մոր և մանկան մահացության ցուցանիշները շարունակում են նվազել:

«Այս տարի գրանցվել է մոր մահացության մեկ դեպք: Հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում գրանցվել է մինչև մեկ տարեկան երեխաների մահացության 81 դեպք: Այս ցուցանիշները դրական են գնահատվում նաև միջազգային փորձագետների կողմից», - ասաց Սարիբեկյանը:

Փորձագետը նաև նշեց, որ չնայած ԱՊՀ երկրների հետ համեմատ Հայաստանի ցուցանիշները հույս են ներշնչում, երկիրը զիջում է զարգացած եվրոպական երկրներին:

«Մոր և մանկան մահացության պատճառ դառնում են ինչպես մանկաբարձական գործոնները, այնպես էլ էքստրագենիտալ հիվանդությունները: Մահվան ամեն դեպքը մանրամասն քննվում է, բժիշկների ապացուցված մեղքի դեպքում քրեական գործ է հարուցվում, արվում են եզրահանգումներ, որոնց հիման վրա գործողությունների հետագա պլան է մշակվում», - ընդգծեց Սարիբեկյանը:
2013 թ.-ին Հայաստանում գրանցվել է վերջին 20 տարվա ընթացքում մոր և մանկան մահացության ամենացածր ցուցանիշները: ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2013 թ.-ի 12 ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է մանկական մահացության 411 դեպք (մինչև 1 տարեկան)՝ 2012 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 458 դեպքի համեմատ (ցուցանիշը կրճատվել է 10,3 տոկոսով): Հայաստանում 2013 թ.-ին լույս աշխարհ է եկել 41 770 երեխա, 2012 թ.-ին՝ 42 480:

ՀՀ ԱՆ տվյալների համաձայն՝ մինչև մեկ տարեկան հասակում երեխաների մահացության ցուցանիշը 2011-13 թթ.-ին նվազել է մոտ 16 տոկոսով, իսկ մայրական մահացության միջին ցուցանիշը, 2008-2010 թթ.-ի միջին ցուցանիշի համեմատ, կրճատվել է 17 տոկոսով: Մայրերի և կենդանածին երեխաների շրջանում մահացության ցուցանիշը վերջին երեք տարվա ընթացքում կազմել է, համապատասխանաբար, 19,2 և 9,2 100 հազար ծննդկանների և կենդանածին երեխաների հաշվարկով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: