477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվել է միջազգային «Activate Talks» միջոցառումների շարքի երևանյան տարբերակը՝ «Yerevan Activate Talks»-ը
17:16
23 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 23-ին «Այբ» ավագ դպրոցում անցկացվեց միջազգային «Activate Talks» միջոցառումների շարքի երևանյան տարբերակը՝ «Yerevan Activate Talks»-ը, որի կազմակերպիչն է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

2014 թ.-ին նշվում է «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 25-ամյակը: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ողջ աշխարհում «Activate Talks» միջոցառումների շարք է անցկացնում, որոնց ընթացքում տարբեր երկրների փորձագետներ քննարկում և ներկայացնում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև` առկա խոչընդոտները:

«Yerevan Activate Talks»-ը նվիրված էր ներառական կրթության հարցերին, այն անցկացվեց «Նորարարություն՝ հանուն երեխաների և հավասարության» նշանաբանի ներքո:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց UNICEF-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը, Հայաստանում այսօր կա ներառական բնույթ ունեցող մոտ 120 դպրոց:

«Այդ դպրոցների մանկավարժական կազմը հատուկ վերապատրաստում պետք է անցնի, իսկ այդ դպրոցները պետք է դառնան ավելի հասանելի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար», - ասաց Արենսը:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԿԳՆ-ի Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ներկայացրեց իր փորձը՝ նշելով, թե ինչպես 15 տարի առաջ իր գլխավորած թիվ 27 երևանյան դպրոցը դարձավ Հայաստանի առաջին ներառական դպրոցը:

«1999 թ.-ին մենք դպրոց ընդունեցինք սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող առաջին երեխային, որի բժշկական տեղեկանքում բժիշկը նշել էր, որ երեխան ի վիճակի չէ ուսում ստանալ: Մենք ապացուցեցինք, որ բժիշկը սխալ էր: Մենք ապացուցեցինք, որ ամեն երեխա կարող է ուսում ստանալ: Ուսում ստանալ չի նշանակում պարտադիր իմանալ բազմապատկման աղյուսակը, նշանակում է դառնալ հասարակության մի մասը: Սա է ներառական կրթության գլխավոր գաղափարը», - ասաց Բախշյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ, ովքեր ստանալով ներառական կրթություն` կարողացել են ոչ միայն դառնալ հասարակության մի մասը, այլև հասնել որոշակի բարձունքների՝ ամեն մեկն իր ոլորտում:

Գրեթե բոլորը ընդգծում էին, որ չնայած Հայաստանում վերջին տարիներին որոշակի ուշադրություն է հատկացվում ներառական կրթությանը, սակայն դա դեռևս բավարար չէ, և հարկավոր է հատուկ կրթական քաղաքականություն մշակել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։