480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բուսաբանական այգու նոր տնկարանում արժեքավոր և անհետացող ծառատեսակներ են ներկայացված
11:02
20 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Բուսաբանական այգում նախօրեին բացված նոր տնկարանում ներկայացված է 22 ծառատեսակ, որոնցից ութը` արժեքավոր և անհետացող տեսակներ են, ասաց WWF-Հայաստան  անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը։

Տնկարանը բացվել է WWF-Շվեյցարիա ֆինանսական ծրագրի շրջանակում, WWF հայկական գրասենյակի և Հայաստանի ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ջանքերով։ Նախագծի արժեքը մոտ 20 հազար եվրո է։

«Ծառատեսակները, այդ թվում` արժեքավոր ծառատեսակները կաճեցվեն տնկարանում և հետագայում կտեղափոխվեն Հայաստանի տարբեր շրջաններ և կներդրվեն տարբեր էկոհամակարգերում»,– տնկարանի հանդիսավոր բացմանն ասաց Ալավերդյանը ։

Ըստ նրա, տնկարանը, որի տարածքում աճում է մոտ 200 հազար ծառ, Հայաստանի հյուսիսային շրջանների անտառների վերականգնման ծրագրի մասն է, որն ուղղված է Հայաստանի անտառածածկի 70 հեկտարի վերականգնմանն ու տեղի բնակիչների համար ապրուստի հավելյալ աղբյուր ստեղծելուն։

Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ամփոփելով WWF-Հայաստանի վերջին 12 տարիների գործունեության արդյունքները, նշեց, որ գլխավոր ձեռքբերում կարելի է համարել 35 500 հեկտար արգելոցների ստեղծումը Հայաստանի տարածքում, այդ թվում` «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցները, ինչպես նաև «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերի, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելոցների ստեղծումը 91 700 հեկտար տարածքում։

«Մեր կարևորագույն ձեռքբերումն այն է, որ 2014 թվականին արգելոցների և ազգային պարկերի տարածքը կազմում է Հայաստանի տարածքի 13.1 տոկոսը»,– կարծում է Մանվելյանը։

Նա նշեց, որ այդ ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ Հայաստանի բնապահպանության նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ։

Հայաստանում Վայրի բնության հիմնադրամի հայկական մասնաճյուղը (WWF-Հայաստան) գործում է 2006 թվականից, սակայն WWF Կովկասյան հիմնադրամի շրջանակում աշխատանքը սկսվել է դեռևս 2002 թվականին։ Հայաստանում WWF գործունեության հիմնական ուղղությունը կենսաբազմազանության պահպանումն է, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, բնակչության իրազեկության բարձրացումը և այլն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
29 Հունիսի 2017
Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ–ը հորդորում է զգոն լինել
Ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում։
11:42
29 Հունիսի 2017
Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը
48 տարեկանում կյանքից հեռացել է Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։
11:18
29 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինը 6 ժամ պարել է Ազատության հրապարակում և արևահար եղել Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում հրապարակել է երևանյան արկածների տեսանյութը։
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների: