486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բժիշկները համամիտ են, որ տափակ և բարձրակրունկ կոշիկները պետք է արգելվեն
10:47
20 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս պատգամավորներից մեկն առաջարկել է Մաքսային միության երկրներում արգելել տափակ և բարձրակրունկ կոշիկները։ «Դրանք խանգարում են, որ քայլելիս ամորտիզացիա լինի, ինչի հետևանքով էլ մաշվում է ոտնաթաթի միացումը և վնասում ամբողջ օրգանիզմը»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել վիրաբույժ–օրթոպեդ Վլադիմիր Խորոշևը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ կոշիկի վերաբերյալ նոր բժշկական օրթոպեդիկ պահանջները Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում ընդգրկելու առաջարկ է ստացել։ Հինգշաբթի «Իզվեստիա» թերթը գրել է, որ առողջության համար վտանգավոր լինելու պատճառով հնարավոր է` մեծ տարածում ունեցող սպորտային և ամառային տափակ կոշիկներն ու բարձրակրունկ կոշիկներն արգելվեն. համապատասխան դիմում է ուղղել Պետդումայի պատգամավոր, էսէռ Օլեգ Միխեևը։

«Որպես բժիշկ` ես ամբողջությամբ կողմ եմ նախաձեռնությանը։ Կոշիկը պետք է լինի 2-2.5 սանտիմետր բարձրության կրունկով և չգերազանցի 4.5 սանտիմետրը, բայց պակաս էլ չլինի երկուսից` ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար»,– ասել է փորձագետը։ Նա նշել է, որ տափակ և բարձրակրունկ կոշիկը թույլ չի տալիս, որ ոտնաթաթն աշխատի որպես ամորտիզատոր։

«Երբ թաթը չի աշխատում որպես ամորտիզատոր, քայլի հարվածը, որը չի մեղմվում թաթով, մեծ ուժով է կատարվում։ Չմեղմված հարվածային ալիքն ուղղվում է դեպի վեր` ճանապարհին ճզմելով ամեն ինչ` ծնկահոդի մենիսկը, կոնքազդրային հոդերը, միջողային սկավառակները և սարսափելի ուժով հասնում է գլխուղեղին։ Դա հանգեցնում է սարդոստայնային թաղանթի (երեք թաղանթներից մեկը, որ ծածկում է գլխուղեղն ու ողնուղեղը) երկարաժամկետ այտուցի, նեյրոնների ֆունկցիայի խախտման, ուշադրության խախտման»,– ասել է բժիշկը։

Ըստ նրա, բարձրակրունկ կոշիկի մեջ թաթի հատվածը բարձրանում է, ինչը հանգեցնում է հանգուցային ապարատի կեռվածքի և մշտական վնասման։ Բացի այդ, բեռնվածությունն ընկնում է հոդերի վրա։ Իսկ տափակ կոշիկը, փորձագետի խոսքով, պակաս վնասակար է։

«Վնասվում է թաթի թմբիկը, թաթի ոսկրը։ Այդ ժամանակ մարդը, քայլ դնելով, մշտապես կոտրում է սրունքաթաթային հոդը, ինչը ոչ այլ ինչ է, քան ազդրային ամորտիզատոր։ Յուրաքանչյուր քայլը հարված է։ Առաջանում է թաթի վալգուսային դեֆորմացիա, թաթը սկսում է դուրս ընկնել։ Եվ այդ ժամանակ զրոյանում են երկայնակի միացման մնացորդները, և մաշվածք է սկսվում»,– ասել է Խորոշևը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։