478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Շումախերի ապագայի վերաբերյալ հնարավոր կլինի ենթադրություններ անել Առաջին երեք ամսվա ընթացքում. բժիշկ
14:07
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոմայից դուրս գալուց հետո առաջին երեք ամսվա ընթացքում հնարավոր կլինի ենթադրություն անել այն մասին, թե ինչպես է անցնելու «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն մրցարշավորդ Միխայել Շումախերի հետագա վերականգնումը, հայտարարել է Բարսելոնայի կլինիկայի գլխավոր նյարդաբան Ռոբերտ Բելվին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ 6,5 ամիս անց Շումախերը դուրս է եկել կոմայից: Նա Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվել է Լոզանի վերականգնողական կլինիկա: ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ 45-ամյա մարզիկը չի խոսում, սակայն շփվում է բժիշկների հետ՝ գլխի շարժումների միջոցով: 

«Շումախերը պատասխանեց գլխավոր հարցին՝ նա այլևս վեգետատիկ վիճակում չէ, գիտակցության է եկել», - ասել է Բելվին, ում խոսքերը մեջբերում է AS-ը: «Այժմ մենք կտեսնենք, թե ինչպես է ընթանալու վերականգնումը, հույս ունեմ, որ նա ամբողջովին կվերականգնվի: Առաջին երեք ամիսները ցույց կտան, թե ինչ տեմպերով կանցնի վերականգնման փուլը»:

«Այն գործոնը, որով որոշվելու է, թե ինչպես է Շումախերը վերականգնվելու վնասվածքներից, նրա ուղեղի վիճակն է՝ ուռուցքների, հեմատոմաների, կաթվածների առկայությունը», - ավելացրել է բժիշկը:

Շումախերը գլխի ծանր վնասվածք էր ստացել 2013 թ.-ի դեկտեմբերի 29-ին Ալպերում լեռնադահուկներով սահելիս: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում էր արհեստական կոմայում: Ապրիլին նրա վիճակում որոշակի առաջընթաց էր նկատվել: Ինչպես այն ժամանակ տեղեկացրել էր Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը, նա լսում էր ձայներն ու արձագանքում էր հպումներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։