486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մեդիափորձագետները հիմարություն են համարել Կիևի` ռուսական ԶԼՄ–ների հավատարմագրումը դադարեցնելու մտադրությունը
19:24
18 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կիևի` ռուսական ԶԼՄ–ների հավատարմագրումն Ուկրաինայում դադարեցնելու մտադրությունը փակում է այլընտրանքային տեղեկատվության հասանելիությունը, կարծում են ռուս մեդիափորձագետները։ Նրանց կարծիքով, ուկրաինական իշխանությունները ցանկանում են, որ իրենց տարածքում «ոչ ոք ոչինչ չտեսնի, չլսի և չիմանա»,– հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Չորեքշաբթի ուկրաինական խորհրդարանի կայքում հրապարակվել է ռուսական այն ԶԼՄ–ների ցուցակը, որոնց հավատարմագրումը կարող են դադարեցնել Ուկրաինայում։ Առաջարկվում է «ժամանակավորապես, մինչև Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի հայտարարությունների և դատական որոշումների` ուժի մեջ մտնելը» դադարեցնել «Առաջին ալիք։ Համաշխարհային ցանց», «РТР-Планета», «Россия-24», «НТВ-Мир» և Lifenews ալիքների լրագրողների և տեխնիկական աշխատողների հավատարմագրումը։

«Այդ զանգվածային լրատվամիջոցները հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում, դրանց մասին շատ լավ արձագանքներ կան, դրանք իրենց դրսևորել են որպես պրոֆեսիոնալ ալիքներ, որոնք հավատարիմ են բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական կանոններին, պահվածքին, խոսակցական ոճին, հեռուստադիտողի և ունկնդրի հանդեպ հարգանքին։ Եվ այն, ինչ անում են նրանց հետ, ես մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են անել ամեն ինչ, որ Ուկրաինայում ոչ ոք ոչինչ չտեսնի, չլսի և չիմանա»,– ՌԻԱ Նովոստիին ուկրաինացի խորհրդարանականների որոշումն է մեկնաբանել Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Վսևոլոդ Բոգդանովը։

«Դա շատ վատ է խոսում գործող իշխանության և այն մասին, թե իշխանությունը որքանով է լեգիտիմ»,– ավելացրել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։