486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի դատարանը հանրային արժեք է համարել Շերլոկ Հոլմսի մասին պատմող 50 գրական ստեղծագործությունները
15:02
17 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չիկագոյի վերաքննիչ դատարանը հանրային արժեք է ճանաչել հետախույզ Շերլոկ Հոլմսի մասին 50 գրական ստեղծագործությունները, որոնք հրապարակել է Արտուր Կոնան Դոյլը մինչև 1923 թվականը և թույլ է տվել հեղինակի ժառանգներին օգտագործել կերպարներն առանց լիցենզիոն հավաքների վճարման, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

Գործը վերաբերում է ամերիկացի հրատարակիչ Լեսլի Քլինգերի հայցին, ով վերջին տարիներին Շերլոկ Հոլմսի մասին տարբեր հեղինակների ստեղծագործությունների մի քանի հատոր է հրապարակել և Կոնան Դոյլի ժառանգներին լիցենզիոն հավաքից գոյացած մոտ 5 հազար դոլար գումար է վճարել։

Ինչպես ասվել էր ավելի վաղ, Մեծ Բրիտանիայում Հոլմսի և Վաթսոնի մասին` մինչև 1923 թվականը հրապարակված պատմությունների հեղինակային իրավունքների գործողության ժամկետն արդեն լրացել է, և գրողի իրավահաջորդները, ում շահերը ներկայացնում է Conan Doyle Estate բրիտանական ընկերությունը, ունի միայն Հոլմսի մասին վերջին տասը պատմվածքների իրավունքը։ Այդ ընկերության կարծիքով, դրա հեղինակային իրավունքները պետք է տարածվեն այդ պատմվածքների բոլոր կերպարների վրա։ Կոնան Դոյլի ժառանգները սպառնացել են խանգարել Հոլմսի մասին Amazon и Barnes & Noble ինտերնետ–խանութներում նոր գրքերի վաճառքին, եթե ստեղծողները արտոնագրային վճարումներ չկատարեն հայտնի կերպարներին օգտագործելու համար։

Նախորդ տարվա դեկտեմբերին Չիկագոյի առաջին ատյանի դատարանը հեղինակային իրավունքների պաշտպանության ներքո է թողել վերջին տասն օրիգինալ պատմվածքները։ Դատարանը միաժամանակ թույլ է տվել Շերլոկ Հոլմսի, դոկտոր Վաթսոնի, պրոֆեսոր Մորիարտիի, ինչպես նաև հնարած լոնդոնյան Բեյքեր–սթրիթ, 221B հասցեի ազատ օգտագործումն առանց Կոնան Դոյլի ժառանգներին գումար վճարելու։

Որոշումը բողոքարկվել է Չիկագոյի վերաքննիչ դատարանում, որն իր հերթին հաստատել է այն, հայտնում է Ռոյթերսը։ Դատավոր Ռիչարդ Պոզների խոսքով` «երբ պատմությունը դառնում է հանրային արժեք, պատմության տարրերը, ներառյալ կերպարները, որոնց հեղինակային իրավունքների գործողության ժամկետն արդեն լրացել է, դառնում է հաջորդող հեղինակների օրինական գտածոն»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։