481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում փոփոխական եղանակը կպահպանվի մինչև հունիսի վերջ. Հայհիդրոմետ
14:10
17 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մինչև հունիսի վերջ փոփոխական եղանակ կպահպանվի, հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Մինչև այս ամսվա վերջ Հայաստանի տարածքում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում»,– երեքշաբթի ասաց նա։

Ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի տեսությունը` ծառայության պետը նշեց, որ հունիսի 18–20–ին Արարատյան դաշտավայրում և Սյունիքի մարզում օդի ջերմաստիճանը կարող է կազմել 33 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում սնդիկի սյունը կհասնի 27 աստիճանի։ Նվազագույն ջերմաստիճանը` մոտ 16 աստիճան տաքություն, կդիտվի հարթավայրային շրջաններում։

Պետրոսյանի խոսքով` հունիսի 21–22–ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով` Արարատյան դաշտավայրում հասնելով 35-36 աստիճան տաքության, իսկ Սյունիքի մարզում` 37 աստիճան տաքության։

«Ջերմացումը ժամանակավոր կլինի, և հաջորդ օրերին կրկին սպասվում է ջերմաստիճանի ոչ մեծ նվազում, տեղումներ, քամու ուժգնացում, առանձին շրջաններում` կարկուտ»,– ասաց նա։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Պետրոսյանը հայտնեց, որ թեև հունիսին տեղումները առատ կլինեն, այնուհանդերձ տվյալ ցուցանիշը նույնպես կլինի նորմայի սահմաններում։ Նա միաժամանակ պարզաբանեց, որ հունիսի ամսական նորման հանրապետությունում տատանվում է մարզերում, իսկ Երևանում կազմում է 22-23 մմ։

Ընդհանուր առմամբ, օդերևութաբանի խոսքով, այս տարի ամառը Հայաստանում զով կլինի, ամենաշոգ ամիսները, ավանդաբար, հուլիսն ու օգոստոսն են, իսկ օգոստոսի սկզբից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։

Այս պահին Երևանում արևային եղանակ է, սնդիկի սյունը ցույց է տալիս 25 աստիճան տաքություն։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով: