478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը
17:15
16 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, երկուշաբթի հայտնեցին հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից համաճարակաբանության և պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցությունից հետո։

Պնևմակոկային վարակը մարդու վարակիչ հիվանդությունների խումբ է, հարուցիչը համընդհանուր տարածում ունեցող պնևմակոկն է, որն ախտահարում է առավելապես երեխաներին և արտահայտվում է զանազան ախտանիշներով` մենինգիտի, թոքաբորբի, արյան վարակման հնարավոր զարգացումներով։

Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ, երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է  պնևմակոկային հարուցիչը /Streptococcus pneumonia/: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ  զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։

«Ակնկալում ենք, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը։  Դրանով իսկ կվերահսկենք մանկական մահացությունը»,– ասաց Խաչատրյանը։

Առողջապահության նախարարության տվյալներով` վերջին երեք տարիներին մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդություններից մահացության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով։ Այսպես, եթե 2013 թվականին մինչև 1 տարեկան երեխաների շրջանում մահացությունը կազմում է 9.8 դեպք 100 հազար երեխաների հաշվարկով, ապա 2012 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 10.7, իսկ 2011–ին` 11.6։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։