486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
G77–ը կարծում է, որ աղքատության դեմ պայքարը պետք է դառնա ՄԱԿ–ի օրակարգի հիմքը
16:27
16 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աղքատության դեմ պայքարը պետք է դառնա ՄԱԿ–ի օրակարգի հիմքը, ասվում է G77–ի գագաթնաժողովի մասնակիցների ընդունած եզրափակիչ հռչակագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ABI գործակալությանը։

«G77 + Չինաստան» ձևաչափով հանդիպումն անցել է շաբաթ և կիրակի օրերին Սանտա Կրուս քաղաքում։ Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, կազմակերպիչների ծրագրերով, պետք է դառնա ՄԱԿ–ի նոր օրակարգի մշակման հիմքը։ Համաժողովի ընդունած փաստաթուղթը կազմված է 242 կետից։

«Աղքատության վերացումն աշխարհի գլխավոր խնդիրն է, այն 2015 թվականից հետո պետք է լինի զարգացման հիմնական նպատակ»,– հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը` հանդես գալով համաժողովի փակմանը և ընթերցելով վերջնական փաստաթղթի հիմնական դրույթները։ «Սանտա Կրուս հռչակագիրը», ըստ նրա, կոչ է անում ստեղծել ավելի արդար աշխարհակարգ, պայքարել անհավասարության և խոշոր կորպորացիաների ընդլայնման դեմ։

Բացի այդ, հռչակագիրը ստորագրածները հորդորում են բարեփոխել ՄԱԿ–ի ԱԽ–ն, անվանում են կլիմայի փոփոխության խնդիրը «մեր հարյուրամյակի ամենալուրջ խնդիրներից մեկը», մտահոգություն են հայտնում գլոբալ լրտեսության հետևանքների և լրտեսական նպատակների համար սոցիալական ցանցերի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև դատապարտում են «Կուբայի արգելափակումը և (Մեծ Բրիտանիայի կողմից) Մալվինյան (Ֆոլկլենդի) կղզիների օկուպացիան»։

G77–ը 1964 թվականի հունիսի 15–ին հիմնել են զարգացող երկրները` սեփական տնտեսական շահերն առաջ տանելու նպատակով։ Ի սկզբանե այն ներառում էր 77 մասնակից, այժմ այդ թիվը ասել է 133–ի։ Այսօր G77–ը զարգացող երկրների միջպետական ամենամեծ կազմակերպությունն է, որ գործում է ՄԱԿ–ի և նրա մարմինների շրջանակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: