486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման D վիտամինի պակաս ունի և տառապում է աջ ոտքի ցավից. բուժզննման տվյալներ
15:44
13 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիովին առողջ է, եթե հաշվի չառնենք D վիտամինի պակասն ու աջ ոտքի ցավը, որի պատճառով նա ստիպված է պարբերաբար հաբեր ընդունել։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշվում է բժիշկների զեկույցում, որը տեղադրվել է Սպիտակ տան կայքում։

ԱՄՆ նախագահի անձնական բժիշկ Ռոննի Լ. Ջեքսոնի կարծիքով` 52–ամյա Օբաման առողջության հետ կապված որևէ խնդիր չպետք է ունենա մինչև պետության նախագահի պաշտոնում նրա լիազորությունների ավարտը` 2017 թ.–ը։ Նշվում է, որ Օբաման կարողանում է հիանալի ֆիզիկական վիճակ պահպանել առողջ և հավասարակշռված սննդակարգի, ալկոհոլի հազվադեպ օգտագործման ու ծխելուց հրաժարվելու շնորհիվ, այս գործում նախագահին օգնում է նիկոտինե մաստակը։ Իհարկե, մաստակի օգտագործման պատճառով մի քանի օր առաջ Ֆրանսիայում Օբաման քննադատության է արժանացել, շատերին դուր չի եկել, որ ԱՄՆ նախագահը մաստակ է ծամել Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70–ամյակին նվիրված պաշտոնական արարողության ժամանակ։

Բացի մաստակից, Օբաման ամեն օր D վիտամին է ընդունում օրգանիզմում այդ վիտամինի պահանջարկը լրացնելու համար։ Աջ ոտնաթաթի ֆասցիտի պատճառով ԱՄՆ նախագահը ստիպված է ժամանակ առ ժամանակ իբուպրոֆեն ընդունել։ Բացի այդ հաբերից, Օբաման վերջին տարիներին ընդունել է միայն մալարիան կանխարգելող Malarone–ն, երբ մեկնել է այն երկրներ, որտեղ այդ հիվանդությունը էնդեմիկ է։

ԱՄՆ–ի` 185 սանտիմետր հասակ ունեցող նախագահի քաշը, 2011 թ.–ի հոկտեմբերին անցկացված վերջին բուժզննման համեմատ, գրեթե չի փոխվել, նա մոտ 81,5 կգ է կշռում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: