481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Հացը լեռներում» վեցերորդ փառատոնը նորույթներով կուրախացնի երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին
17:33
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների ավանդական վեցերորդ փառատոնը կանցկացվի հինգշաբթի Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան–արգելոցի մոտ և մի շարք նորույթներով կուրախացնի այցելուներին, լրագրողներին հայտնեց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։ 

«Այս տարի մեր փառատոնի նորույթներից կլինի այն, որ ոչ միայն հայկական ավանդական ուտեստներ կներկայացնենք, այլև` արտասահմանյան խոհանոցի ուտեստներ։ Փառատոնին կմասնակցեն նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ»,– չորեքշաբթի հայտնեց Մամուլյանը։

Նա պարզաբանեց, որ արտասահմանյան հյուրերից փառատոնի ընթացքում սեփական մշակույթի ազգային ավանդույթները կցուցադրեն Հայաստանում արտասահմանյան ռեստորանների և դեսպանությունների ներկայացուցիչները։

«Մենք փառատոնին մասնակցելու ենք հրավիրել նաև տարբեր դեսպանությունների ներկայացուցիչների։ Նրանցից շատերը որոշել են ուղարկել իրենց երկրի ռեստորանների ներկայացուցիչներին։ Մասնավորապես, վաղը մեր տաղավարներում կներկայացվեն լիբանանյան, սիրիական, չինական, ճապոնական և ավստրիական մշակույթի ավանդույթները»,– ավելացրեց կազմակերպության ղեկավարը։

«Բացի այդ, այս տարի մենք հրավեր ենք ուղարկել մայրաքաղաքի գրեթե բոլոր խոհարարական հաստատություններ, և նրանց երիտասարդ խոհարարներն ամենաակիվ մասնակցությունը կունենան «Հացը լեռներում» փառատոնին»,– պարզաբանեց Մամուլյանը։

Նա հայտնեց նաև, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն ամեն տարի աճում է, ինչի վկայությունն է մասնակիցների թվի աճը։

«Եթե նախորդ տարի մենք ունեցել ենք 22 տաղավար, ապա այս անգամ փառատոնին կլինի 30 տաղավար»,– հայտնեց Մամուլյանը։

Խոսելով հաջորդ տարվա ծրագրերի մասին` նա պարզաբանեց, որ կազմակերպիչները ծրագրում են փառատոնի հրավիրել խաչքարի վարպետի, ով կստեղծագործի հենց ներկաների աչքի առաջ։

Հայագետ Խորեն Գրիգորյանն իր հերթին նշեց, որ նմանատիպ միջոցառումներն անհրաժեշտ են հայկական մշակույթը պահպանելու համար։

«Խոհանոցն ավանդաբար ազգի մշակույթի պահպանման կարևորագույն բաղադրիչներից է։ Այդպիսով, հայկական խոհանոցի ավանդույթների պահպանումը կարելի է համարել էթնիկ ժառանգության անբաժան ցուցանիշ»,– պարզաբանեց նա։

«Հացեը լեռներում» փառատոնն անցկացվում է 2009 թվականից և ունի երկու հիմնական նպատակ` հայ հնագույն խոհարարական ավանդույթների պահպանում և տարածում, ինչպես նաև` զբոսաշրջիկների ներգրավումը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպությունը, «Երիտասարդություն» միությունը և «Քարահունջ» ֆոլկ–խումբը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։
19:15
15 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկը ֆիքսել է որմզդեղնի և գայլի գոտեմարտը (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա` կծելով ոտքը։
18:07
15 Հոկտեմբերի 2017
Գեղեցկությունից «տուժող» անգլուհին նյարդայնացրել է օգտատերերին (ՎԻԴԵՈ)
Կինը դժգոհել է, որ տղամարդիկ իրեն չափից շատ են ուշադրություն դարձնում։