481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն ԱՊՀ լրագրողների համար նախատեսված թրեյնինգներ կանցկացնի
13:54
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունիսի 11–13–ն անցկացվող «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի շրջանակներում ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ լրագրողների համար նախատեսված սեմինար–թրեյնինգներ կանցկացվեն, որոնք կազմակերպվել են «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության կողմից` Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի հարևան երկրների, առաջին հերթին եվրասիական գործընթացի մասնակից–պետությունների ԶԼՄ–ները համալրվեն  պրոֆեսիոնալ կադրերով։ Դա թույլ կտա ամբողջությամբ զարգացնել ինտեգրման համար անհրաժեշտ տեղեկատվական տարածքը», – սեմինար–թրեյնինգների պաշտոնական բացումից առաջ տեղեկացրեց «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի երկրների և ինտեգրացիոն նախագծերի վարչության պետ Էլլա Տարանովան, ով այսօր «Մեդիա Եվրասիա. նոր մարտահրավերներ և վտանգներ» թեմայով վարպետության դաս կանցկացնի։

Նրա խոսքերով` մերձավոր արտասահմանի երկրների տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների երիտասարդ լրագրողների ուսուցումը գործակալության նախագծային աշխատանքի կարևոր մասն է։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի Միջազգային լրատվության և ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վերոնիկա Կրաշենինիկովան Հայաստանում անցկացվող համաժողովի շրջանակներում «Արևմտյան ոչ կոմերցիոն կազմակերպությունների և հիմնադրամների գործունեությունը» թեմայով գործնական պարապմունք կանցկացնի։ Լրատվական լուսանկարչության, տեսանկարահանման և մոնտաժի հիմքերին վերաբերող թրեյնինգ կանցկացնի գործակալության կորպորատիվ ուսումնական կենտրոնի համակարգող Ալեքսեյ Բարիբինը։ Նոր մեդիաների ոլորտի փորձագետ Անտոն Մերկուրկովը համացանցում տեղեկատվական պատերազմների մասին դասախոսություն կկարդա։

Առաջատար մասնագետները ելույթ կունենան երիտասարդ գործընկերների առաջ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը, Ղրղզըստանը, Մոլդովան, Մերձդնեստրը, Տաջիկստանը, Ուկրաինան և Էստոնիան։

«Երիտասարդ Եվրասիա» խորագրով երկրորդ եվրասիական երիտասարդական համաժողովն ընթանում է հունիսի 10–15–ը Ծաղկաձորում, համաժողովին մասնակցում են հետխորհրդային տարածքի անկախ պետությունների երիտասարդ առաջնորդները, Ռուսաստանի և Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։