480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ողջ աշխարհում կնշվի Պուշկինի ծննդյան և Ռուսաց լեզվի միջազգային օրը
11:16
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի որոշմամբ Ռուսաց լեզվի միջազգային օրը նշվում է մեծ բանաստեղծ, ժամանակակից գրական լեզվի ստեղծող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը։ Ռուսաց լեզուն ՄԱԿ–ի վեց պաշտոնական լեզուների շարքում է։ 2011 թվականին Ռուսաց լեզվի օրվա մասին հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուշկինի ծննդյան օրվա և ռուսաց լեզվի օրվա կապակցությամբ միջոցառումները սերտորեն միահյուսվել են, չէ՞ որ մեկն առանց մյուսի անհնար է պատկերացնել։ Բանաստեղծի անվան հետ սերտորեն կապված թանգարանները ցուցահանդեսներ և թեմատիկ համերգներ կանցկացնեն, տարբեր երկրների դպրոցականներ կմրցեն ռուսաց լեզվի իմացության մեջ, այդ օրվան նվիրված տոնակատարություններ կանցնեն աշխարհի տարբեր քաղաքներում։

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան 215–ամյակի առթիվ տոնական միջոցառումներ կանցնեն Մոսկվայի Պրեչիստենկայում Պուշկինի պետական թանգարանում (ՊՊՀ), Արբատում Պուշկինի հիշատակի բնակարանում, Հին Բասմաննայա փողոցում Վասիլի Պուշկինի տուն–թանգարանում, Դենեժնի նրբանցքում ՊՊԹ ցուցասրահներում։

Պրեչիստենկայի թանգարանի հյուրերը կդիտեն «Առաջին հրապարակում. Պուշկինից մինչև...» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 19-20–րդ դարերի ռուս գրականության դասականների առաջին հրապարակումները, կայցելեն ֆոնդի պահոց, կլսեն Պուշկինի բանաստեղծությունները` մոսկովյան թատրոնների արտիստների կատարմամբ, և 19–րդ դարի ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները` «Մոսկվայի կամերատա» կամերային նվագախմբի կատարմամբ։

Այցելուները նաև կկարողանան դիտել մշտական ցուցադրությունները և «Պուշկինը և նրա դարաշրջանը», «Պուշկինի հեքիաթները», «Միմյանց օտար ճակատագրով, բայց հարազատ` ոգեշնչմամբ...» գործող ցուցահանդեսները։

Պուշկինի հիշատակի բնակարանում Արբատում բացվել է «Պուշկինը և Մոսկվան» մշտական ցուցադրությունը, Ալեքսանդր Պուշկինի հորեղբայր Վասիլի Պուշկինի տուն–թանգարանում կհնչի «Երաժշտական նվիրաբերումը» Գնեսինկայի սովորողների կատարմամբ, իսկ ՊՊԹ ցուցասրահներում հնարավոր կլինի դիտել նկարիչ Անատոլի Կուվինի «Բնանկարի պոեզիա» անհատական ցուցահանդեսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։