486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Երևան. երեկ–այսօր» ֆոտոցուցահանդեսն արտացոլում է հայկական մայրաքաղաքի այսօրվա տեսքը` անցյալի պրիզմայի միջով
17:20
04 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  «Երևան. երեկ–այսօր» ֆոտոցուցահանդեսը, որը ներկայացնում է վերջին տարվա ընթացքում Երևանի տեսքի փոփոխությունները, կբացվի Երևանի կամերային թատրոնի «Երկաթ» մշակութային ակումբում հունիսի 6–ին, հայտնեց ցուցահանդեսի հեղինակներից մեկը`, լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանը։

«Ֆոտոցուցահանդեսը նախորդ տարվա «Երևանի երեք կողմերը» ցուցահանդեսի գաղափարային շարունակությունն է, որը ներկայացնում է նոր և հին Երևանի տեսքը իմ, լրագրող Հայկ Բիանջյանի և երաժիշտ Սարգիս Հովհաննիսյանի ստեղծած ֆոտոէսքիզներում։ Այս տարի մենք կներկայացնենք այն փոփոխությունները, որոնք կատարվել են քաղաքում վերջին տարվա ընթացքում»,– ասաց Փաշինյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա, վերջին տարում հայկական մայրաքաղաքում որոշ դրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, վերանվանվել են շաուրմայի վաճառքի որոշ տաղավարներ, որոնք նախկինում կրում էին Հայաստանի մշակույթի մեծ գործիչների անունները։

«Ինձ համար պարզապես անընդունելի է, որ նմանատիպ վայրերը կարող են կրել խոշորագույն մշակութային գործիչների, օրինակ` Հովհաննես Թումանյանի անունը։ Դա շատ տարօրինակ է ինչպես բնակիչների, այնպես էլ մեր մայրաքաղաքի հյուրերի համար։ Բարեբախտաբար, մեր նախորդ տարվա ցուցահանդեսից հետո նմանատիպ երևույթները սկսել են ավելի հազվադեպ հանդիպել»,– ասաց միջոցառման կազմակերպիչը։

Նա ավելացրեց նաև, որ նախորդ տարի այցելուները ցուցահանդեսը հետաքրքրությամբ և ոչ միանշանակ են ընդունել։

«Մեր ցուցահանդեսն այցելել են Երևանի բազմաթիվ հին բնակիչներ, ովքեր հիշում են քաղաքն իր հին, գեղեցիկ տեսքով։ Մենք տարբեր քննարկումներ ենք անցկացնում և, ընդհանուր առմամբ, միջոցառումը լավ է անցել»,– ասաց Փաշինյանը։

Լուսանկարիչ և լրագրող Մարիաննա Մելիքսեթյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսի շրջանակում կներկայացնի «Երևանյան բակեր» շարքը` հին տները նորակառույցների ֆոնին։

«Շատ կարևոր է, որ մեր երիտասարդ սերունդն իմանա իր պատմությունը և պատկերացում ունենա Երևանի հին տեսքի մասին։ Սարսափելի է մտածել, որ մեր թոռները քաղաքի ամենահին շենքը կարող են համարել Հյուսիսային պողոտայի տները, մինչդեռ Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Մեր առջև ամեն կերպ կործանվող մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիր կա»,– ասաց Մելիքսեթյանը։

Նա ավելացրեց նաև, որ մոտ 120 աշխատանք ընդգրկող ցուցահանդեսը կտևի մինչև ամսվա վերջ։ Միաժամանակ, ցուցադրությունում կընդգրկվեն նաև նախորդ տարվա աշխատանքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: