484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի շարք ԶԼՄ–ներից 400 հազար ռուբլի կստանա բացասական հոդվածների համար
14:38
03 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի Զամոսկվորեչիեի դատարանը մի շարք ԶԼՄ–ներից 400 հազար ռուբլի կգանձի ռեժիսոր հօգուտ Նիկիտա Միխալկովի` ադամանդների անօրինական առևտրի թեմայով հրապարակումների համար հասցրած բարոյական վնասը փոխհատուցելու հայցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից։ Միխալկովը հրապարակումներում նշված ընկերության համասեփականատեր է։

Դատավորը հայցը բավարարել է մասամբ` պարտադրելով պատասխանողներին հերքել այն արտահայտությունները, որոնցում ընկերությունը կոչվել է «Միխալկովի ֆիրմա»։ Որպես բարոյական վնասի փոխհատուցում բոլոր պատասխանողներից գանձվել է 50 հազարական ռուբլի, ոմանցից դատարանը նաև 50 հազար ռուբլի է գանձել Միխալկովի նկարը լուրի հետ տպագրելու համար։

Հայցի համար առիթ են դարձել պատասխանողների հրապարակած «Գրուպպա Էքսպերտ» ՓԲԸ–ի, «СВР–Մեդիանախագծեր» ՓԲԸ–ի,  «Forbes Media LLC» ընկերության, «ТВ центр» ԲԲԸ–ի և «ՌԻԱ Նովոստի» ԴՊՈՒՁ–ի պատասխանողների հրապարակած հաղորդումները «ՉելՊրոմ–Դայմոնդ» ՍՊԸ ալմաստ վերամշակող ձեռնարկության մասին, որի համասեփականատերն է Միխալկովը։ Հրապարակումներում հաղորդվում էր այն պահանջների մասին, որոնք ունեցել են իրավապահ մարմիններն այդ ֆիրմայի նկատմամբ։

Ռեժիսորի ներկայացուցիչը խնդրել է պարտադրել ԶԼՄ–ներին հերքել բացասական տեղեկությունը և հրապարակել Միխալկովի մամուլի ծառայության հայտարարությունն այն մասին, որ նա ձեռնարկության կանոնադիր կապիտալի միայն 10–տոկոսանոց բաժնետերն է, մենեջմենթին ծանոթ չէ, ձեռնարկություն չի հրավիրվել և դիվիդենդներ չի ստացել։ Փաստաբանի խոսքով, լուրերից կարելի է հետևություն անել, որ ֆիրման պատկանում է ոչ միայն Միխալկովին և նրա փեսային, այլ նրանք համասեփականատերեր են այլ անձանց հետ։ «Ընկերության դեմ առաջադրված մեղադրանքների մասին տեղեկությունը, –նշել է հայցորդի ներկայացուցիչը,– թույլ է տալիս ընթերցողին եզրակացնել, որ Միխալկովը ներգրավված է խարդախ գործարքի մեջ։

Պատասխանատուները խնդրել են մերժել հայցը` նշելով, որ հրապարակումներում չկա հավաստի տեղեկություն, չէ՞ որ Միխալկովը ընկերության համասեփականատեր է, իսկ դատական կատարողներն իսկապես առգրավվել են ընկերության ադամանդները։ «Հրապարակման մեջ չկա հաստատում, թե քաղաքացին օրենք է խախտել, չկա հաստատում, որ նա խարդախ արարք է գործել»,– նշել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ ինքն իր փեսայի հետ միասին ընկերության գրեթե մեկ երրորդի սեփականատեր են։

Հայցատուն խնդրել է պարտավորեցնել պատասխանատուներին հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունը և «Գրուպպա Էքսպերտ» ՓԲԸ–ից ու  «ՌԻԱ Նովոստի» ԴՊՈՒՁ–ից 1.45 միլիոնական ռուբլի գանձել,  «СВР–Մեդիանախագծեր» ՓԲԸ–ից  «Forbes Media LLC» ընկերությունից,  «ТВ центр» ԲԲԸ–ից` 950 հազար ռուբլի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։