480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սնոուդենը Բրազիլիայում ապաստան տրամադրելու պաշտոնական դիմում է ուղարկել. գործակալություն
12:00
02 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Բրազիլիայի իշխանություններին ապաստան տրամադրելու պաշտոնական դիմում է ուղարկել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին տեղեկացրել է Ֆրանս Փրես գործակալությունը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։  

«Ռուսաստանում ապաստանի ժամկետն ավարտվում է օգոստոսի սկզբին։ Եթե Բրազիլիան ապաստան առաջարկի ինձ, ապա ես ուրախությամբ կընդունեմ այն, կցանկանայի ապրել Բրազիլիայում։ Ես պաշտոնական դիմումներ եմ ուղարկել տարբեր երկրներ, այդ թվում նաև Բրազիլիա», – հայտարարել է Սնոուդենը Globo հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Բրազիլիայի արտգործնախարարությունը հաստատում է, որ պաշտոնական դիմում չի ստացել ԿՀՎ–ի և ԱԱԳ–ի նախկին աշխատակցից։

Իր հարցազրույցում Սնոուդենը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարվա հունիսին ինքը Մոսկվայի տարածքով Հոնկոնգից մեկնում էր Էկվադոր, սակայն ԱՄՆ–ի իշխանությունները անվավեր են ճանաչել նրա անձնագիրը, այդ պատճառով նա ստիպված էր մնալ Ռուսաստանում։ Սնոուդենի կարծիքով` դա արվեց իրեն որպես ռուս լրտես ներկայացնելու համար։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդում էին, որ Սնոուդենը բաց նամակ է ուղարկել  Բրազիլիային` առաջարկելով քաղաքական ապաստանի փոխարեն օգնել ԱՄՆ–ի կողմից լրտեսության գործի քննության հարցում։ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել էր, որ իր կառավարությունը չի մեկնաբանի այդ նամակը։ Երկրի բնակիչներն իրենց հերթին կողմ էին Սնոուդենին ապաստան տրամադրելուն։ ԿՀՎ–ի նախկին աշխատակցին ապաստան տրամադրելու արշավի շրջանակներում ավելի քան 1 մլն ստորագրություն էր հավաքվել։

Ավելի վաղ Սնոուդենը հայտարարել էր, որ կցանկանար վերադառնալ ԱՄՆ, սակայն կխնդրի երկարացնել ՌԴ–ում ապաստան տրամադրելու ժամկետը։

2013 թ.–ի հունիսին Սնոուդենը Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր էր փոխանցել, որոնք վերաբերում էին համացանցում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսական ծրագրերին։ Այնուհետև Սնոուդենը մեկնել էր Հոնկոնգ, 2013 թ.–ի հունիսի 23–ից նա գտնվում էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։ Օգոստոսին նա մեկ տարով ապաստան ստացավ Ռուսաստանում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը: