484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ժայռ» ՀԵՀԿ-ն Երևանի տարբեր վայրերում ֆլեշ-մոբերի շարք է սկսում
10:35
30 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ժայռ» ՀԵՀԿ-ն սիրով տեղեկացնում է, որ Երևան քաղաքի տարբեր վայրերում սկսում է ֆլեշ-մոբերի շարք՝ նվիրված Քաղաքային Անդերգրաունդին. «Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով, հայտնեցին կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Միջոցառումները մեկնարկում են մայիսի 31–ին, ժամը 14։00–ին, Անգլիական այգու տարածքում Սլեքլայն մարզաձևին նվիրված ցուցադրական դասով։ Հունիսի 7-ին, ժամը`13:00 –ին Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու տարածքում կանցկացվի Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթ: Հունիսի 21-ին, ժամը` 17:00-ին Հյուսիսային պողոտայում կանցկացվի բայքերական հավաք – շոու, որի ժամանակ քաղաքի մոտ 30 բայքերներ հանրությանը կներկայացնեն իրենց ինքնատիպ մոտոցիկլետները:

Նշենք, որ ամսվա վերջում Թումանյանի այգու տարածքում անց է կացվելու «Ֆրիռանինգի» (պարկուրի տարատեսակ) ցուցադրական ելույթ, իսկ կամփոփվի շարքը Դրիֆթ-շոուով (ավտոմեքենաներով պտույտ կատարելու տեխնիկա)»։

«Ժայռ» ՀԵՀԿ ստեղծվել է 2001թ. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսան Մինասյանի կողմից: Կազմակերպության հիմնական նպատակն է. պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների՝ հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը: Հիմնվելով այն մտքի վրա, որ հայրենիքը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է «Ժայռ» ՀԵՀԿ-ն ձգտում է հայ երիտասարդի մեջ արմատավորել պատասխանատվության գիտակցումը: Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում
կամավորության զարգացմանը, հասարակության մեջ այդ գաղափարի նկատմամբ գիտակցված, քաղաքացիական պատասխանատվության վրա հիմնված վերաբերմունքի ձևավորմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: