477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
2013 թ.–ին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 21 հազար էթնիկ հայ. նախագահի աշխատակազմի ղեկավար
17:27
27 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 2013 թ.–ին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 21 հազար հայ, որոնց թվում են հայրենակիցներ Մերձավոր Արևելքից, երեքշաբթի տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

«Սա Հայաստանի ողջ պատմության ընթացքում ամենամեծ ցուցանիշն է», – ասել է Սարգսյանը ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2013 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Նրա խոսքերով` քաղաքացիություն տրամադրելիս հատուկ ուշադրության են արժանանում դիմումատուի անձնական գործերը, և դրանք շատ մանրամասն են ուսումնասիրվում։ Նրա խոսքերով` այդ մարդիկ իրավունք ունեն պահպանել նաև առաջին անձնագիրը, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն` երկքաղաքացիություն ունեցող անձինք դիտարկվում են բացառապես որպես ՀՀ քաղաքացիներ։ «Այդ պատճառով մեզ համար կարևոր չէ, թե նա պահպանում է իր երկրորդ քաղաքացիությունը, թե ոչ», – պարզաբանել է Սարգսյանը։ 

Խոսելով նախորդ տարի նախագահի և նախագահի աշխատակազմի գործունեության մասին` Սարգսյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է երկու պետությունների ղեկավարների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և բրիտանացի թագաժառանգ արքայազն Չառլզին, ինչպես նաև 14 արտգործնախարարների և 30 օտարերկրյա դեսպանների։

Պետության ղեկավարը կատարել է 16 այց, որոնց թվում են պետական և պաշտոնական այցերը։

2013 թ.–ին նախագահի աշխատակազմի ընդհանուր ծախսերը կազմել են մոտ 3 մլրդ դրամ (շուրջ 7 մլն դոլար)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
25 Սեպտեմբերի 2017
ՌԴ ԿԳ նախարարը հրաժարվեց խոսել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հրաժարվել է խոսել ռւսաց լեզվին Հայաստանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։  

14:21
25 Սեպտեմբերի 2017
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը
Հայերենը, հնարավոր է, դառնա Քուրդիստանի  պետական լեզուներից մեկը:
13:27
25 Սեպտեմբերի 2017
Travel Blog Baltic–ի համահիմնադիր. Հայաստանն ու Արցախը բացահայտում են դարձել ինձ համար (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ճանապարհորդ, բլոգեր, երաժիշտ, Travel Blog Baltic պորտալի համահիմնադիր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած մեկշաբաթյա այցից հետո։  
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։